Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Թմրամոլը ո՛չ թե դատապարտված է մահվան, այլ արժանի է ապաքինման եւ հույսի
Հասարակություն 22:12 / 04 հուլիսի 2025

2025թ․ հուլիսի 4-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց հոդված,  որտեղ նշված է՝  որ սառեցված Բագրատ սրբազանի հայտնի ձայնագրության սկիզբը «մոնտաժված» է, եւ որ իրականում նրա «պատի տակ գյուլլելու» եւ «ընտանիքներին էլ կոմպենսացիա տալու» արտահայտությունները վերաբերում են ոչ թե իր քաղաքական հակառակորդներին, այլ թմրամոլներին եւ թմրաբիզնեսով զբաղվող անձանց։ Թեպետ ձայնագրության հնարավոր «մոնտաժված» լինելը միանշանակ պետք է որոշեն միայն քննիչ մարմինները, փորձագետները կամ դատարանը (եւ ոչ լրագրողը կամ հանրային կարծիքը), այնուամենայնիվ՝ ինքնին հնչած խոսքի էթիկական եւ հոգեւոր բովանդակությունը չի կարող աննկատ մնալ։

Եթե նույնիսկ հնչած բառերն ուղղված են կախվածության մեջ հայտնված մարդկանց՝ թմրամոլներին կամ մատակարարներին, ապա դա ոչ թե արդարացում է, այլ՝ լրջագույն բարոյական, քրիստոնեական եւ իրավական խնդրի սրացում։ Ոչ մի մարդ՝ լինի հոգեւորական՝ կաթողիկոս կամ սրբազան, աշխարհական՝  նախագահ կամ իրավաբան, ռամիկ կամ մեծահարուստ, չի կարող որոշել՝ արդյո՞ք մեկ ուրիշը արժանի է ապրելու՝  ելնելով նրա հիվանդությունից, վարքից կամ սոցիալական վիճակից։ Թմրամոլը մարդ է՝ հաճախ հիվանդությամբ, երբեմն մոլորությամբ, բայց երբեք՝ դատավճռի արժանի թշնամի։

Սառեցված Բագրատ սրբազանի այս մեկնաբանությունը, ըստ էության, առաջարկում է մարդկանց կյանքի իրավունքից զրկելու որոշում՝ իրենց վիճակի հիման վրա։ Այդ մոտեցումը հակասում է թե՛ բարոյական, թե՛ քրիստոնեական եւ թե՛ իրավական սկզբունքներին։ Չի կարելի մարդուն պիտակավորել որպես «անարժան ապրելու»՝ միայն նրա հիվանդության կամ կախվածության պատճառով, առավել եւս՝ երբ այդ վիճակը ինքնին հաճախ դուրս է նրա գիտակցական վերահսկողությունից։

Պաշտոնական առողջապահական համակարգերն էլ հաստատում են այս մոտեցումը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ հոգեկան առողջության միջազգային չափանիշների՝ թմրամոլությունը դասվում է կախվածության խանգարումների շարքին։ Սա հոգեսոմատիկ վիճակ է, որն անհրաժեշտ է բուժել, ոչ թե պատժել։ Թմրամոլները հաճախ զրկված են աջակցող միջավայրից, հոգեբանական պաշտպանությունից եւ ֆինանսական միջոցներից։ Ուստի հասարակությունն ընդհանրապես՝ եւ հատկապես հոգեւոր կառույցները, պետք է արձագանքեն այս խնդրին խնամքով, վերականգնմամբ եւ ներառականությամբ՝ առաջնորդվելով կարեկցանքի ու մարդկայնության սկզբունքներով, այլ ոչ թե բռնության կամ մերժման տրամաբանությամբ։

Եվ հենց այսպիսի մարդակենտրոն ու ապաքինման ուղղված մոտեցումն է որդեգրված աշխարհի բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիների կողմից։ Ցավոք սրտի, այդ ուղին առայժմ չի որդեգրվել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից՝ ինչն ակնհայտորեն երեւում է սառեցված Բագրատ սրբազանի հայտնի ձայնագրությունից։ Այս համատեքստում հատկապես անհանգստացնող է Մայր Աթոռի լռությունը՝ տվյալ արտահայտության վերաբերյալ։ Այդ լռությունը ոչ միայն դիտարկվում է որպես բարոյական նահանջ, այլեւ հղի է հանրային արժեքային շփոթով՝ այն տպավորությամբ, թե եկեղեցին հանդուրժում է բռնության խոսքը՝ ուղղված հիվանդ եւ խոցելի անձանց։

Կաթոլիկ, Ուղղափառ, Բողոքական եւ Ավետարանական եկեղեցիները վաղուց մշակել են հստակ հավատքի վրա հիմնված բուժման եւ վերականգնման ծրագրեր, կենտրոններ, որոնք ոչ միայն տեսական, այլեւ գործնական ապացուցված արդյունավետություն ունեն։ Այս համաշխարհային դրական փորձի ֆոնին Հայ Առաքելական Եկեղեցու շարունակական լռությունն ու բացակայությունը նման նախաձեռնություններից, հատկապես բարձր հոգեւորականի կողմից հնչեցված մահվան կոչի պարագայում, ցավալիորեն փաստում են ծրագրային եւ արժեքային լուրջ խզման մասին։

Ահավասիկ, մի քանի օրինակներ քրիստոնեական տարբեր ուղղություններից.

  • San Patrignano (Իտալիա) – Համայնքային կենտրոն՝ հիմնված աշխատանքային թերապիայի եւ սոցիալական վերաինտեգրման վրա։
  • Comunidade Cenacolo (Իտալիա, 20+ երկիր) – Աղոթք, ինքնազսպում, համայնքային կյանք։
  • Catholic Charities (ԱՄՆ) – Մարզային հոգեւոր եւ բժշկական աջակցություն տրամադրող կենտրոնների լայն ցանց - որտեղ ես անձնապես երկու տարի աշխատել եմ որպես մասնագիտացված հոգեբանության աշխատակից՝ ԱՄՆ-ում խորհրդատվական հոգեբանության մագիստրոսական ծրագրով ուսումս անցնելու ընթացքում։ Համալսարանն ավարտել եմ գերազանցությամբ եւ ստացել եմ հոգեբանության մագիստրոսի պաշտոնական կոչում՝ տեսական ու գործնական պատրաստվածությամբ։
  • Ռուս Ուղղափառ Եկեղեցի – Վանական համայնքներ` խորհրդատվության, խոստովանության ու աղոթքի մրջոցով։
  • Հունական, Սերբական, Վրաց Ուղղափառ եկեղեցիներ – Հոգեւոր առաջնորդության միջոցով փոքրածավալ հոգատար ծրագրեր համայնքային կենտրոններում։
  • Teen Challenge (100+ երկիր) – Հավատքի վրա հիմնված երկարաժամկետ ապաքինման մոդել - կենտրոններ։
  • Victory Outreach, The Dream Center – Թմրամոլների եւ մարգինալ խմբերի վերականգման կենտրոններ՝ հոգատար միջավայրում։
  • Mercy Multiplied, Set Free Ministries – Հոգեւոր առաջնորդության եւ վերականգնողական համայնքային կենտրաններ։
  • Salvation Army (130+ երկիր) – սոցիալական ինտեգրման տեղային՝ քաղաքային կենտրոններ։
  • Celebrate Recovery – 12 քայլանոց քրիստոնեական վերականգնման ծրագիր շրջանակում կենտրոններ։
  • Betel International – Համայնքներ, որտեղ մարդիկ ապրում ու աշխատում են՝ աստիճանաբար ապաքինվելով։

Վերոնշյալ ծրագրերը, կենտրոնները եւ համայնքներում նմանօրինակ մոդուլները շեշտում են ոչ թե պատիժը, այլ՝ անձի արժանապատվությունը, ներողամտությունը եւ հույսի վերականգնումը։

 Քրիստոնեական բարոյագիտության մեջ անընդունելի է որեւէ անձի արժանապատվությունը ստորացնել՝  նրա հիվանդության կամ վիճակի պատճառով։ Հումանիտար եւ քաղաքակիրթ հասարակության նշանն այն չէ, թե քանի մարդ է պատժվել, այլ՝ քանիսին է հաջողվել փրկել։ Հասարակությանը բռնության կոչով լցնելը վտանգավոր նախադեպ է․ այն ձեւավորում է հանդուրժողականություն մահվան եւ հաշվեհարդարի նկատմամբ։ Ըստ էության՝ այդպիսի խոսքը հարվածում է հանրային - քրիստոնեական բարոյականության արմատներին։

Քրիստոնեական ուսմունքը՝ ապաքինում, ոչ թե դատապարտում է։ Հիսուս Քրիստոս իր ողջ գործունեության ընթացքում փնտրում էր վիրավորին, նեղյալլ ին ու հիվանդին, ոչ թե վանում՝ «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9.12), «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր» (Հովհաննես 8.11)։ Քրիստոսի ուղերձը պարզ էր՝ մարդուն հնարավորություն տալ ապաշխարելու, վերադառնալու եւ ապրելու։ Որեւէ հոգեւոր առաջնորդ իրավունք չունի փոխարինելու Աստծո ողորմածությունը դատավճռով։

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ (Հոդված 29), մարդու կյանքը անսակարկելի իրավունք է (Հոդված 24) եւ խտրականությունը արգելված է (Հոդված 29)։ ՀՀ Քրեական օրենսգրքին էլ իր հերթին բռնության կամ սպանության հրապարակային կոչերը որակում է որպես հասարակական ատելություն կամ ահաբեկչության խրախուսում, իսկ թմրամոլությունը կամ նույնիսկ թմրաբիզնեսով զբաղվելը չի վերացնում մարդու դատական պաշտպանության իրավունքը։

Որեւէ հոգեւոր կամ քաղաքական գործիչ իրավունք չունի «գյուլլելու» կոչեր հնչեցնելու՝ որեւէ անձի հիվանդության հիմքով։ Թմրամոլը մարդ է, ում կարելի է օգնել՝ ապաքինվել եւ նորից վերամիավորվել հասարակությանը։

Եկեղեցիների եւ հանրային գործիչների կոչումը սիրելն է, ուղղելը, ոչ թե ոչնչացնելը։ Քրիստոս երբեք չէր կրակում։ Նա փնտրում էր նույնիսկ վերջինին։

Ծանոթագրություն․ Բերված օրինակները հիմնված են բաց աղբյուրների եւ իմ անձնական փորձառության վրա։ Հոդվածը ներկայացնում է փաստարկված վերլուծություն՝ մարդու արժանապատվության պաշտպանության եւ հանրային խոսքի պատասխանատվության կարեւորության մասին։

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

Marzernews-1

Թեգեր` Բագրատ սրբազան թմրամոլ Սահմանադրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Օրացույց
Հուլիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Հունիս
Օգոստոս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am