ՄԵՄ-ի եւ «Արմաթ»-ի համագործակցությունը Գեղարքունիքում' նախաձեռնության հնգամյակին ընդառաջ
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն հունիսի 1-ին տոնում է իր 5-ամյակը։ Հոբելյանական տարվա առթիվ ՄԵՄ-ը որոշել է կազմակերպել ծննդյան դրամահավաք եւ հավաքված միջոցները ուղղել գաղափարակից այլ նախագծի։ Սոցիալական արշավը տեւելու է հունիսի 1-7-ը եւ բոլոր մասնակիցները հնարավորոթյուն կունենան տոնել ՄԵՄ-ի ծնունդը՝ աջակցելով այլ մարզային ծրագրի իրականացմանը։
Կարեւորելով մարզերում ենթակառուվածքների եւ աճի հնարավորությունների ստեղծումը՝ ՄԵՄ-ը որոշել է reArmenia համագործակցության հարթակում իրականացվող ծննդյան դրամահավաքի հասույթը ուղղել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Արմաթ ինժեներական լաբորատորիայի ստեղծմանը։ Դպրոցում բացվող «Արմաթ»-ը հնարավորություն կտա տեղացի երեխաներին առանց բնակավայրը լքելու ստանալ որակյալ եւ տեխնոլոգիական կրթություն։
«Մեզ համար կարեւոր է հեռավոր համայնքներում ոչ ֆորմալ կրթական նախագծերի իրականացումը, այդ իսկ պատճառով ընտրել ենք գործընկեր կազմակերպության դրամահավաքին միանալու գաղափարը։ Բացի այդ, տեղացի դպրոցական երեխաները, վերցնելով պատասխանատվություն, իրականացրել են ցուցահանդես-վաճառք եւ ներգրավվել ավելի քանի 1 մլն ՀՀ դրամ, ինչը մեզ ավելի է պարտավորեցնում կանգնել նրանց կողքին եւ ընձեռնել տեխնոկրթություն ստանալու հնարավորություն», նշում է ՀԿ-ի նախագահ Մայիս Մարգարյանը։
Միացի՜ր ՄԵՄ-ին եւ նվիրի՜ր տեխնոկրթություն Մարտունու երեխաներին հետեւյալ հղումով։
«Մարզերի երեխաները մարզերում»-ը սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին համայնքում ներգրավված են շուրջ 300 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից եւ Ջավախքից, ինչպես նաեւ Հայաստանից եւ Սփյուռքից ավելի քան 80 փորձառու մենթորներ։
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների առաքելությունն է նպաստել նորագույն տեխնոլոգիական կրթությամբ սերնդի կայացմանը, հանուն տեխնոլոգիապես զարգացած պետության։
«Արմաթ»-ում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանային դասընթացների, բովանդակությունը ուղեկցող մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են բնագիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը եւ մաթեմատիկային։
Գնել Սանոսյանին զեկուցվել է աղետի գոտում իրականացված աշխատանքների մասին, նա նոր հանձնարարականներ է տվել
Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու եւ Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձեւավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրել է, որ զեկուցվել է մինչ այս պահն իրականացված աշխատանքները՝ աղետի գոտու մաքրման, սննդի մատակարարման, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, վնասների գույքագրման ուղղությամբ: Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ: