Սեպտեմբեր 22, 2024 օրվա արխիվը
Մեկնում ենք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ը՝ աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Մեկնում ենք Նյու Յորք, որտեղ ես մասնակցելու եմ Ապագայի գագաթնաժողովին եւ ՄԱԿ-ի ԳԱ-ին, իսկ Աննան ՄԱԿ շրջանակներում իրականացվող եւ «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված միջոցառումների»:
Երկրաշարժ Իրանում
Սեպտեմբերի 22-ի առավոտյան 4.7 եւ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Հյուսիսային Խորասան նահանգում։
Ըստ իրանական լրատվամիջոցների, Բոյնուրդում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փոքր ավերածություններ են եղել, 7 մարդ ստացել է թեթեւ վնասվածքներ։
Առաջին բուժօգնությունստանալուց հետո տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։
«Ինձ համար պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը «Ապագայի գագաթնաժողովում»․Արթուր Նաջարյան
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը Նյու Յորքում մասնակցել է «Ապագայի գագաթնաժողովին»։
«Ինձ համար պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը «Ապագայի գագաթնաժողովում», որը տեղի է ունենում 2024 թվականի սեպտեմբերի 20-ից 21-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին ընդառաջ: Միջոցառումը համախմբել է ՄԱԿ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր սեկտորի, ակադեմիայի եւ երիտասարդության ներկայացուցիչներին՝ քննարկելու Ապագայի տեսլականը։
Գագաթնաժողովի սկիզբը տրվեց երիտասարդների կողմից կազմակերպված նիստով, որին հաջորդեցին երեք հիմնական թեմաների՝ թվային տեխնոլոգիաների, խաղաղության եւ անվտանգության, կայուն զարգացման եւ ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները։ Միջոցառման ամբողջ ընթացքում մեծ ուշադրություն է դարձված ապագա սերունդներին եւ նրանց դերին գլոբալ առաջընթացի ձեւավորման գործում»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Արթուր Նաջարյանը։
Լուսանկարները՝ Ա․ Նաջարյանի ֆեյսբուքյան էջից