Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Նոյեմբեր 14, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
« Հոկտեմբեր
Դեկտեմբեր »

Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսել է խաշ

Դեսպան Քվինն առաջին անգամ համտեսեց խաշը՝ ջերմ մթնոլորտում ծանոթանալով Հայաստանի ամենասիրված ավանդական ճաշատեսակներից մեկին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Ambassador Kvien enjoyed her first taste of khash! A warm introduction to one of Armenia's most beloved traditional dishes.

 

 

  • 18:29 / 14 նոյեմբերի 2024

Ազգային ժողովում արդարադատության նախարարի աչքի առաջ քաշքշել են լրագրողին.news.am

Ազգային ժողովում քիչ առաջ միջադեպ է գրանցվել «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի եւ ՊՊԾ աշխատակիցների միջեւ: Լրագրողը մոտեցել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցազրույցի համար՝ քայլելով գնացել են դեպի այն հատվածը, որտեղ կանգնած են եղել անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս հայտարարել են, որ այդ հատվածում հարցազրույց անելը արգելված է: Նրանք ընդհատել են հարցազրույցը, լրագրղին քաշքշել են եւ փորձել են թեւերը ոլորելով այդ հատվածից հեռացնել: Դա այն դեպքում, որ նախարարը դեմ չի եղել,  այդ հատվածում կանգնել եւ հարցազրույց է տվել:

Նկատենք, որ արդարադատության նախարարը տեսարանին ականատես է եղել ու ոչ մի կերպ չի միջամտել:

  • 18:15 / 14 նոյեմբերի 2024

Նոյեմբերի 9–ին ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը /տեսանյութ/

2020 թվականի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը եւ այս թուղթը ստորագրելու եմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համարում եմ, որ ճիշտ եմ արել, ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պահ է գալիս, որ դու պետք է ուղղակի վերցնես պատասխանատվություն:

  • 18:04 / 14 նոյեմբերի 2024

Հայաստանի երեխաները քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում առաջինն են

Երեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ԿԳՄՍ-ի հետ Արաբկիր բժշկական համալիրի կատարած հետազոտությունը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի  հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ աշխարհի 51 երկրում։ Հայաստանում վերջին հետազոտությունը կատարվել է 2022 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են, առաջիկա ամիսներին կներկայացվի ամբողջական տարբերակը։ Մինչ այդ, Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հետազոտությունից առանձնացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք համարում է մտահոգիչ։

«Հետազոտությանը մասնակցել են 4300-ից ավելի 11, 13, 15, 17 տարեկան երեխաներ։ Ասեմ, որ սննդային վարքագծի համատեքստում Հայաստանի դպրոցահասակ երեխաների առումով ունենք մտահոգիչ պատկեր։ Առաջին մտահոգիչ ցուցանիշը քաղցրավենիքի օգտագործումն է։ Հետազոտությանը մասնակցած տարբեր տարիքի երեխաների շրջանում Հայաստանը բարձր դիրքերում է, սակայն առաջին հորիզոնականում է 15 տարեկաների շրջանում։ Այդ տարիքի աղջիկների 64 տոկոսը, տղաների 56 տոկոսն օրը մի քանի անգամ օգտագործում է քաղցրավենիք։ Սա իսկապես անհանգստացնող է եւ մտահոգվելու տեղիք է տալիս»,-ասաց Մարինա Մելքումովան։

  • 17:43 / 14 նոյեմբերի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am