Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հունվար 31, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հունվար 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Դեկտեմբեր
Փետրվար »

Հայտարարագրման վերջնաժամկետ կսհամանվի նոյեմբերի 1-ը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2025թ․-ին բոլոր քաղաքացիների համար հայտարարագրման ժամկետ է սահմանվելու նոյեմբերի 1-ը։

Այս մասին լրագրողների հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, էլի եմ ասում՝ մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս երբ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբերն էլ կգա. բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ասում ենք հետեւյալը՝ եթե մարդը պատշաճ ձեւով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է եւ այլն, եւ կառավարության պատճառով, այդ հերթի պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են:


Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, եւ իր հետ խնդիր չկա: Եթե մարդը մեր պատճառով հունվարին ստացավ ID քարտը եւ լրացրեց 24 եւ 25 թվականի համընդհանուր հայտարարագիրը, սոցիալական կրեդիտները երկու տարվա կստանա միաժամանակ»,- նշեց վարչապետը:
Հիշեցնենք՝ 2025 թվականին տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիների նոր խմբեր:

  • 23:02 / 31 հունվարի 2025

Ըստ վարչապետի Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մասին օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում ԵՄ անդամակցություն

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու մասին օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին: Այս մասին հունվարի 31-ին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծում են, որ ԵՄ-ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ-ն։

Խոսքը ԵՄ անդամակցության մասին չէ, դա քաղաքական հռչակագիր է, որին պետք է հետեւել»,- պարզաբանել է Փաշինյանը։

  • 22:53 / 31 հունվարի 2025

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է․ hetq.am

«Հետքի» աղբյուրը հայտնում է, որ  հունվարի 31-ի՝  առավոտվանից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:

«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Ըստ կոմբինատի աշխատակցի՝ գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:

«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին եւ բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների եւ վերադասի միջեւ, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր եւ այլն»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:-

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • 22:45 / 31 հունվարի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am