Ի պատասխան Marzer.am-ի հարցմանը՝ «Աժդանակ» ՍՊ ընկերությունից տեղեկացրին, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում հաշվարկվել ու վճարվել է ընկերության բոլոր աշխատակիցների սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։
Նշենք, որ սոցիալական ցանցերում անանուն օգտատերը նշել էր, որ «Աժդանակ»-ի աշխատակիցների որոշ մասը չի ստացել անցած ամսվա աշխատավարձը՝ շեշտելով, որ «նման բան դեռ չէր եղել»։
«Աժդանակ» ՍՊ ընկերությունը հորդորում է բոլորին՝ չարատավորել ընկերության անունն ու բարի համբավը, չտարածել իրականության հետ աղերս չունեցող, ստահոդ տեղեկատվություն։
0 Մեկնաբանություն