«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է 2026թ․ Ազգային ժողովի հերթական ընտրություններում ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։ Յուրաքանչյուր ընտրիչ կարող է իր քվեն տալ 50 թեկնածուի։ Թեկնածուների ցանկում է նաեւ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Կհայտնվե՞ք ցուցակի առաջին հիսունի մեջ»՝ հարցրին նրան լրագրողները։
«Որ ընտրեն կհայտնվեմ»,-ասաց նա՝ նշելով, թե ո՞նց է ընտրելու թեկնածուներին։
«Նրանց, ովքեր արժանիքներ ունեն ու նրաց, ում հետ ճամփա ենք անցել»,-ասաց ԵԿՄ նախագահը։
Մանրամասները Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
0 Մեկնաբանություն