Դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին Մխիթար Մնացականյան հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք ա հրատապ ելույթ տրամադրեն։
Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ նախագահին։ Համագումարն, այնուամենայնիվ, հետաձգվեց՝ Մխիթար Մնացականյանի առողջական վիճակի և սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության պատճառով։
Aravot.am-ի տեղեկություններով, պաշտոնեական լիազորությունները ենթադրյալ չարաշահելու կամ անցնելու մեղադրանքով փետրվարի 15-ին Մալաթիայի բաժին գրություն է ստացվել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փետրվարի 7-ին Յուրի Բեգլարյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում, իսկ Հ. Միհրանյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն:
0 Մեկնաբանություն