ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում ներգրավված քաղաքացիներին՝ հանձնաժողովի անդամներ, տեխնիկական սարքավորման մասնագետներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներ, դիտորդներ, հիշեցնում է, որ քվեարկության օրը մինչեւ 20։00-ը, նախընտրական քարոզչությունն արգելվում է։
ԿԸՀ-ն կոչ է անում ուշադիր լինել հագուստի հարցում, որպեսզի այն որեւէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։
Ընտրողներին եւս հորդորում է կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ։
0 Մեկնաբանություն