Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով
09:58 / 20 մայիսի 2026
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
09:48 / 20 մայիսի 2026
Պետական ու քաղաքական իշխանությունը, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»
07:29 / 20 մայիսի 2026
«Աշնանային իրիկնամուտը»՝ գարնանային Գավառում (ֆոտոշարք, տեսանյութ)
18:42 / 17 մայիսի 2026
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված տղամարդը հոգեբուժարանում ինքնասպան է եղել
12:59 / 17 մայիսի 2026
Սյունիքում կատարված աշխատանքներն ամփոփում են Սյունիքի մարզպետն ու վարչապետը (տեսանյութ)
11:03 / 17 մայիսի 2026
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիան
09:59 / 17 մայիսի 2026
Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 մայիսի 2026
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
12:24 / 16 մայիսի 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 մայիսի 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 մայիսի 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 մայիսի 2026
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած տղամարդը ձերբակալվել է
12:19 / 12 մայիսի 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 մայիսի 2026
«Մի՛ դարձիր ընտրական հանցագործ»՝ կառավարությունը աջակցելու է  իրազեկման արշավին
11:13 / 12 մայիսի 2026
«Գնա ղուրբան եղի Առուշին»․ Իրավունք
10:00 / 12 մայիսի 2026
Մի քանի երկիր չեն մասնակցի Եվրատեսիլ-2026-ին
09:30 / 12 մայիսի 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք․Ժաննա Անդրեասյան
08:55 / 12 մայիսի 2026
Թալինի համայնքապետը սոցաջակցյունը  հանրությունից գաղտնի ու  քողարկված եղանակներով չի արել
07:55 / 12 մայիսի 2026
ԿԸՀ ո՞ր քաղաքական ուժերը չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը
16:56 / 11 մայիսի 2026
Ռուսաստանի հետ հարաբերությունները ճաշակի հարց չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին (տեսանյութ)
15:43 / 11 մայիսի 2026
Օրվա լրահոսը
Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի մեկուսացում հանրային կյանքից. վարչապետ
Հասարակություն 11:05 / 08 մարտի 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մարտի 8-ի կապակցությամբ․

 

«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։

Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական եւ տնտեսական կյանքում՝ նախկինում չտեսնված ծավալով:

Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն․ այս գերատեսչություններն այսօր կանայք են ղեկավարում, մի բան, որը ոչ միայն առաջին անգամ է մեր պատմության մեջ, այլեւ անհնարինի ժանրից կլիներ մեր նախահեղափոխական մտածողության մոդելներում։

Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբեւէ, օրենսդիր մարմնում ներկայացված են ավելի, քան երբեւէ, դատաիրավական մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, զինվորական ծառայության մեջ ներկայացված են ավելի, քան երբեւէ, ոստիկանությունում ներկայացված են ավելի, քան երբեւէ, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքում ներկայացված են ավելի, քան երբեւէ, եւ սա նաեւ մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ, որը ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլեւ նրանց մայրիկներին հնարավորություն է տալիս աշխատել։

Սրան գումարվում է մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար մայրերին տրվող նպաստի համակարգը․ Հեղափոխությունից հետո մենք ավելացրեցինք նպաստի չափերը եւ որոշակի բանաձեւերով ծրագրի շահառու դարձրեցինք բոլոր մայրերին։

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մեր երկիրը բոլորիդ աչքի առաջ հաջողություններ է գրանցում, եւ դա կապված է նաեւ մեր հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության մեծացող աստիճանի հետ։ Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երեւույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ։ Մյուս կողմից ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե մեր աղջիկները որքան կենտրոնացած են կրթության վրա, ինչը մեծացնում եւ մեծացնելու է նրանց մրցունակությունն աշխատանքի եւ կարիերայի մեջ։

Կրթության նկատմամբ աղջիկների այս ուրախալի ձգտումը կապված է նաեւ մի ցավալի փաստի հետ․ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ ոմանք մտածում են, թե կին լինելն ինքնին թերություն է, իսկ տղամարդ լինելն ինքնին առավելություն (այս մտածողությունն արգելակում է տղաների կրթական ձգտումները)։

Այս պայմաններում մեր աղջիկները մի կողմից մեկնարկային անհավասար պայմաններում են, մյուս կողմից ապացուցելու բան ունեն, եւ ապացուցում են, թե որքա՜ն տաղանդավոր են, որքա՜ն ուժեղ, որքա՜ն կամային, եւ այս ընթացքում ոչ միայն պահպանում եւ խնամում են իրենց գեղեցկությունը, այլեւ դառնում են ավելի ու ավելի գեղեցիկ, որովհետեւ սեփական ուժերի վրա վստահ կինն ինքնին գեղեցիկ է։

Այս ամենի համատեքստում, իհարկե, կա մի խնդիր, որը պետք է ռազմավարական մտորումների տեղիք տա։ Որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, եւ սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար։

Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից։

Մենք հիմա նման երկիր ենք կառուցում․ մանկապարտեզների կառուցման մեր ծրագիրը, որը կշարունակվի նաեւ 2026–2031 թվականներին, մսուրային ծառայությունը լայնորեն հասանելի կդարձնի ողջ հանրապետությունում։

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,

շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ»։

Marzernews-1

Թեգեր` Մարտի 8 Նիկոլ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Պետական ու քաղաքական իշխանությունը, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»
07:29 / 20 մայիսի 2026
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված տղամարդը հոգեբուժարանում ինքնասպան է եղել
12:59 / 17 մայիսի 2026
Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 մայիսի 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 մայիսի 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 մայիսի 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 մայիսի 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 մայիսի 2026
Օրացույց
Մարտ 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
« Փետրվար
Ապրիլ »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am