Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակին, որն անց է կացվում փոփոխված ձեւաչափով։ Առաջին անգամ 2007 թվականից ի վեր շքերթի ցամաքային հատվածում չի ներկայացվի ռազմական տեխնիկա։
Կարմիր հրապարակով կանցնեն միայն զինվորականների հետեւակային հաշվարկները։
Շքերթում ելույթ կունենա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որից հետո նա եւ օտարերկրյա հյուրերը ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի ելույթը շատ կարեւոր է լինելու։
0 Մեկնաբանություն