Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 հոկտեմբերի 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 հոկտեմբերի 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 հոկտեմբերի 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 հոկտեմբերի 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 հոկտեմբերի 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 սեպտեմբերի 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 սեպտեմբերի 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 սեպտեմբերի 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 սեպտեմբերի 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 սեպտեմբերի 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 սեպտեմբերի 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 սեպտեմբերի 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 սեպտեմբերի 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 սեպտեմբերի 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 սեպտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Ռուսաստանի հետ հարաբերությունները ճաշակի հարց չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին (տեսանյութ)
Քաղաքական 15:43 / 11 մայիսի 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընտրություն կատարելու հարցով։  

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը նշել էր, Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել՝ պարզելու  հայ ժողովրդի կարծիքը։ Միայն դրանից հետո, ըստ Պուտինի՝  Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի եւ կգնա «փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի»։

«Եվ ես ասել եմ, որ մինչեւ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Ես համաձայն չեմ նաեւ «ապահարզան» ձեւակերպման հետ, որովհետեւ ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, եւ քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը, եւ էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որեւէ այդպիսի հարց դնել։ Նաեւ հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արձակուրդում գտնվող  ՀՀ վարչապետը։  

Ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին հրապարակային է, դրա տակ որեւէ դավադրություն չկա թաքնված.

«Մենք որդեգրել ենք բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի եւ փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։ Եվ ես նախկինում էլ եմ ասել, որ մենք չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին, մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չի, որովհետեւ կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ։ Դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է, եւ, այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում, եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների այդ տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ նաեւ, որ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու, եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ ինքը  ՌԴ նախագահի հետ ունի աշխատանքային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա.

«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում՝ փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Էլի եմ ասում՝ մենք Ռուսաստանի  շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու, բայց մենք լիարժեք նվիրված ենք նաեւ մեր պետության շահերին»,-մասնավորապես նշեց Փաշինյանը։

Մանրամասները  aravot.am-ի տեսանյութում։

Marzernews-1

Թեգեր` Նիկոլ Փաշինյան ԵԱՏՄ ԵՄ Վլադիմիր Պուտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 սեպտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
12:00 / 25 սեպտեմբերի 2026
Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
11:23 / 25 սեպտեմբերի 2026
Ադամ Շիֆը համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով
15:27 / 22 սեպտեմբերի 2026
Օրացույց
Մայիս 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Ապրիլ
Հունիս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am