«Ես առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա: Ես ավելացնելու ոչինչ չունեմ», -լրագրողների հետ ճեպազրույցում, մայիսի 9-ին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու փաստը։
Հիշեցնենք, որ ըստ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարվել է, որ անընդունելի է Հայաստանի տարածքում՝ Եվրոպական միության հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում «հարթակ» տրամադրելը Կիեւի նեոնացիստական ռեժիմի առաջնորդ Վ. Զելենսկուն՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։
«Ընդգծվել է, որ Մոսկվայում այս կապակցությամբ արդարացի վրդովմունք են զգում եւ համարում են, որ պաշտոնական Երեւանի կողմից նշված այցելուի նման բացահայտ վարքագծի նկատմամբ պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին», - հայտարարել էին ՌԴ ԱԳ նախարարությունում։
0 Մեկնաբանություն