ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերեւույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):
Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ խոսքը Հովհաննես Սահակյանի մասին է, որը նշել էր, թե ընտրելու է եւ ընտանիքի հետ ժամը 7-ին վերադառնա Ռուսաստան, քանի որ վիճակն ընտրությունից հետո կարող է սրվել:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
0 Մեկնաբանություն