Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվել է․ նա գտնվելու է տնային կալանքի մեջ։
Այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր օգտահաշվում տեղեկացրել է Անի Սիմոնյանը։
«Մեր միասնական եւ վճռական լինելու շնորհիվ Գոռի որոշումը փոխվեց տնային կալանքով: Բոլոր հարազատ եւ սրտացավ մարդկանց աղոթքները լսելի դարձան: Հույսով լցված էինք,որ արդար որոշում կլինի եւ Գոռ Միանասյանը ազատության մեջ կլինի: Ամեն ինչ դեռ առջեւում է եւ միասնական հասնելու ենք վերջնական հաղթանակին։ Հավատքով եւ Գոռի կողքին լինելով»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Գոռ Մինասյանին մեղադրանք առաջադրվել՝ 171 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից), 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից ): եւ 264 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով):
Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխելո համար օրեր առաջ հանրագիր ստորագրելու նախաձեռնություն էր սկսվել։
0 Մեկնաբանություն