Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 18 Октябрь 2024

Календарь
Октябрь 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
« Сентябрь
Ноябрь »

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են հրամանատարը եւ համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ․ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում հայտնաբերվել էր մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վիրավորումով:
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են վերջինիս հրամանատարը եւ համածառայակիցը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Իրականացված ծավալուն ապացուցողական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա․ Դալլաքյանը մահացել է ինքնասպանություն գործելու հետեւանքով։
«Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտը, կոչման բերումով լինելով սերժանտների եւ զինվորների համար պետ, նույն զորամասի շարքային ժամկետային զինծառայներից մեկի հետ խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, զենքով ինքնակամ թողել զորամասի պահպանության տեղամասի իրենց կրակային դիրքը եւ տեղամասի մեկ այլ կրակային դիրքում խմբով՝ միասին, նվաստացրել են մարտական հերթապահության ընդգրկված, նույն զորամասի զինծառայող Աղասի Դալլաքյանի պատիվն ու արժանապատվությունը։ Դրա հետեւանքով գտնվելով անելանելի վիճակում՝ նշված օրը, նույն կրակային դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, վերջինս իրեն ամրակցված «AKM» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում եւ ինքնասպան եղել:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Վերջիններս ձերբակալվել են։
Դասակի հրամանատարին եւ շարքային ժամկետային զինծառայողին մեղադրանքներ են առաջադրվել:

  • 13:16 / 18 октября 2024

«ԱԺԴԱՆԱԿ» ում՝ աշխատավարձի խնդիր չկա․ հորդոր՝ չտարածել ապատեղեկատվություն

Ի պատասխան Marzer.am-ի հարցմանը՝ «Աժդանակ» ՍՊ ընկերությունից  տեղեկացրի, որ ՀՀ  օրենսդրությամբ  սահմանված ժամկետում  հաշվարկվել ու վճարվել է ընկերության բոլոր աշխատակիցների սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։

Նշենք, որ սոցիալական ցանցերում անանուն օգտատերը նշել էր, որ «Աժդանակ»-ի  աշխատակիցների  որոշ մասը չի ստացել անցած ամսվա աշխատավարձը՝ շեշտելով, որ «նման բան դեռ չէր եղել»։

«Աժդանակ» ՍՊ ընկերությունը հորդորում է բոլորին՝ չարատավորել ընկերության անունն ու բարի համբավը, չտարածել իրականության հետ աղերս չունեցող, ստահոդ տեղեկատվություն։

  • 12:53 / 18 октября 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am