Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 1 Май 2025

Календарь
Май 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
« Апрель
Июнь »

Սամսոն Պանյանի մատուցմամբ՝ «Այգեպան աղջիկը» (տեսահոլովակ)

Ժողովրդական երգերի անզուգական կատարող, Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սամսոն Պանյանը նոր տեսահոլովակ է թողարկել։

«Այգեպան աղջիկ»-ը երգչի թվով 9-րդ տեսահոլովակն է։

Երգը Սամսոն Պանյանը մատուցում է նորովի։ Գործիքավորումն ու ձայնագրումը կատարել է  Արմեն Ձամուկաշվիլին, համադրումը եւ մաստերինգը` Հայկ Նավասարդյանինն է։ Հոլովակի ռեժիսորը  Վարդան Գրիգորյանն է, օպերատորը` Վարդան Ասատրյանը։

Սամսոն Պանյանին նվագակցում են Մխիթար Խաչատրյանը (քամանչա), Գրիգոր Ալավերդյանը (շվի),  Ավրոր Մելոյանը (կախոն),Հայկ Խաչատրյանը (կոնգա)։  Այգեպան աղջկա  պարը մարմնավորել է պարուհի-դերասան Ժաննա Նազարյանը։ Դիմահարդարումը՝ Գայանե Մելիքյանի։

Նկատենք, որ Սամսոն Պանյանը սիրում է աշխատել, միշտ իր հանդիստաեսին ներկայացնելով նոր կատարումներ։ Marzer.am-ի հետ  հեռախոսազրույցում Սամսոն Պանյանը նշեց, որ անելիքներ ու ծրագրեր շատ ունի։

Տեսահոլովակը թողարկվել է Աշխատանքի տոնի՝ մայիսի 1-ի նախօրեին, ուստի Marzer.am-ի թիմը շնորհավորում է բոլորին օրվա առիթով, մաղթում՝ խաղաղ միջավայրում մեր սիրելի աշխատանքն վայելենք։

Իսկ հիմա վայելենք «Այգեպան աղջիկ» երգը՝Սամսոն Պանյանի կատարմամբ։

  • 12:34 / 01 мая 2025

Ե՞րբ է մեկնարկելու առաջին դասարանցիների հայտագրումը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի եւ ծնողի տվյալների հավաստիության եւ համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու եւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից եւ կիրականացվի 3 փուլով։

Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

Առաջին փուլ

Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար եւ կտեւի մինչեւ հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն եւ արտոնություն է դիտարկվում, եթե.

հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում,

հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է,

հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:

Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչեւ տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը: Նշված խմբի երեխաների հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի:

Երկրորդ փուլ

Երկրորդ փուլով՝ հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որեւէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։

Երրորդ փուլ

Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է:

Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ եւ ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որեւէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

  • 11:39 / 01 мая 2025

Թող աշխատանքն արդյունքի վայելում եւ ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  շնորհավորական ուղերձը

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը, եւ ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձեւավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, եւ աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնել։

Ասվածի մեջ բանալի արտահայտությունը «հնարավոր է»-ն է։ Աշխատանքն, իհարկե, անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետեւ գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա։

Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում ենք գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանք, ինչը, իհարկե, սխալ չէ։ Բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների եւ առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու եւ հարստացնելու գործելակերպի վրա։

Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, եւ բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները եւ հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։

Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետեւ խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։ Ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։

Եվ թերեւս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ապրում ենք մեր իմացածի չափով, եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության, կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության օրվա առիթով եւ ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում եւ ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետեւ աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու եւ այդ արդյունքը վայելելու միջոց։

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

  • 11:26 / 01 мая 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր  Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գաբրիելյանի  պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը  ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։

ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է։ Միաժամանակ, ԲԴԽ-ն կասեցրել է դատավորի լիազորությունները՝ մինչեւ քրեական վարույթի ավարտը։

Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ․ կալանավորվել են նաեւ նրա ընկերն ու կաշառք տվողը։

  • 11:16 / 01 мая 2025

Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում . Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը Աշխատանքի տոնի առիթով

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Այս տոնի հիմքում հարգանքն է աշխատող մարդու նկատմամբ եւ պատեհ առիթ է, որ անկեղծ շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն եւ բարձր մասնագիտական ​​մակարդակով աշխատում են մեր մարզի բարօրության համար՝ տարբեր ոլորտներում։

Անկախ աշխատանքի բնագավառից, բոլորիդ մասնագիտական ​​նվիրումի, հաջողությունների եւ նվաճումների միջոցով է կառուցվում մեր հայրենիքը, զարգանում նրա տնտեսական, մշակութային, անվտանգային, գիտական ներուժը։

Շատ կարեւոր է պահպանել բազմաթիվ սերունդների կողմից ձեւավորված բարի ավանդույթները եւ մեր հաջորդ սերունդների մեջ սերմանել ամեն աշխատանքի հանդեպ հարգանքը, պարտականության եւ պատասխանատվության զգացումը, քանզի մեր պետության ներկան եւ ապագան կախված է յուրաքանչյուր աշխատող մարդուց։

Թո՛ղ բոլորիս աշխատանքային նվաճումները դառնան կարեւոր ներդրում մեր մարզի, երկրի զարգացման գործում, եւ մաղթում եմ, որ այս տոնը դրական տրամադրություն հաղորդի ձեզ մասնագիտական պարտականություններում։

Խաղաղ ու ստեղծարար միջավայր, նորանոր հաջողություններ բոլորիդ` ձեր աշխատանքում եւ բոլոր բարի գործերում»։

  • 11:02 / 01 мая 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am