Սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։
2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը:
Պատերազմը տեւեց 44 օր եւ ավարտվեց նույն թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրմամբ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3,833 է, որոնցից 3,755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձինք։ Մինչեւ օրս անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (172 զինծառայող ու 19 քաղաքացիական անձ) ։
Հազարավոր քաղաքացիներ, զոհվածների հարազատներ այսօր այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգելու հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակը։
Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ՝ զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հոգիների խաղաղության համար:
Լուսանկարը՝ radar.am-ից։
0 Комментарий