Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 October 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 October 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 October 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 October 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 October 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 October 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 October 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 October 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 September 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 September 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 September 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 September 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 September 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 September 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 September 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 September 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 September 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 September 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 September 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 September 2026
Day newsfeed
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
Culture 16:49 / 05 October 2026

Երկու միջազգային հաղթանակ՝ երեք ամսում. Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթանակից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։ Սա հեղինակի 4-րդ միջազգային մրցանակն է:

Վանաձորցի հեքիաթագիրը հայտնի է իր «Բյուրեղապակե մարդը» և «Փետրվարի 30» նորաշունչ հեքիաթներով, որոնք միանգամայն նոր ոճ ու խոսք են հայ հեքիաթագրության մեջ: Նշենք, որ 2018-ին «Բյուրեղապակե մարդը» համարվեց բեստսելլեր և գրադարանների ամենաընթերցված հեքիաթների գրքից, իսկ 2025-ին ՀՀ-ում ամենաշատ վաճառված հեքիաթների 2-րդ գիրքը:

Անգլերեն հեքիաթների ժյուրիի անդամների մեծ մասը Լոնդոնից էր և չկարողացավ գալ, բայց երկուսը ներկա էին։ Ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հեքիաթագրին, մի հազվադեպություն է նկատել. «Մեր օրերում տղամարդ հեքիաթագիրները մեծ հազվադեպություն են։ Գիտեմ, որ տղամարդիկ սիրում են հեքիաթներ լսել, բայց հեքիաթներ գրել՝ այն էլ հումորով, վառ, նրբորեն ու միաժամանակ նրբանկատորեն, քչերին է տրված.... Էլֆիք Զոհրաբյանն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը։ Նա ընթերցողի հետ միասին խորասուզվում է հեքիաթային աշխարհում, քննարկում, երբեմն կատակով կսմթում ընթերցողին, դրդում նրան մտորելու, հրահրում, բայց միշտ՝ անսահման սիրով։ Այդ հեքիաթներից յուրաքանչյուրն առանձին աշխարհ է»։

Իր շնորհակալական խոսքում Էլֆիք Զոհրաբյանը հպարտությամբ խոսեց հայ ազգային հեքիաթի ավանդույթի մասին, մեջբերեց Հովհ. Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը  Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, ամփոփեց խոսքը`  մեկ քառյակ ղազախերեն արտասանելով  դասական պոետ Աբայ Կունանբաևից՝ անակնկալ մատուցելով ներկաներին («Առանց սիրո կյանքը դատարկ է…»)։

Մրցանակաբաշխությունից հետո բազմազգ մրցանակակիրներին հրավիրեցին Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Այնտեղ հայ հեքիաթագիրը խոսեց Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց ձայնի մշակվածության, մատուցման արվեստի ու դերասանի վարպետության մասին։

Admin

Tags Մրցանակ Գրականություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 October 2026
ՀՀ Կառավարությունը նախատեսում է Անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր տոնական համերգ
13:04 / 16 September 2026
ՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին
09:47 / 16 September 2026
Ալիևի օգնականի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչը հիմա էլ Հայաստանում է
21:33 / 14 September 2026
13 քանդակներ Միսաք Մանուշյան այգում
11:33 / 16 July 2026
Ե՞րբ է կայանելու System of a Down ռոք խմբի համերգը Երեւանում
08:15 / 25 May 2026
«Աշնանային իրիկնամուտը»՝ գարնանային Գավառում (ֆոտոշարք, տեսանյութ)
18:42 / 17 May 2026
Calendar
October 2026
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
« September
November »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am