«Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը» (ՔԺԿ) կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք Աբովյանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններին։ Կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է գործարար Արթուր Հարությունյանը։ Այս մասին երեկ կայացած համակիրների հանդիպմանը հայտարարել է Արթուր Հարությունյանը։
«Չպետք է համայնքում որևէ մեկը արտոնություն ունենա, չի կարելի նստել համայնքապետի աթոռին՝ տան արտոնություն որևէ ուժի, այդ ուժը հարստանան, իսկ մնացածը մնան խեղճ ու կրակ»,-մասնավորապես նշեց Արթուր Հարությունյանը։
2015թ․-ին Արթուր Հարությոնյանը մասնացել էր համայնքի ղեկավարի ընտրություններին, բայց չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Նա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին։ «Աբովյանցին ձայն տվեց ինձ, խոսքը մեծամասնության մասին է։ Ցավոք, այն ժամանակվա իշխանությունը ուրիշ էր, ու մենք չկարողացանք մեր ձայներին տեր կանգնել։ Հիմա իրավիճակն այլ է»,-ասաց Արթուր Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ իրենց տրված ձայներին տեր են կանգնելու։
«Համախմբվենք ու մեր ուզածով անենք ամեն ինչ։ Մենք փոխում ենք իրավիճակը ու միասին կհաղթենք»,-իր խոսքը եզրափակեց Արթուր Հարությունյանը։ Նկատենք, որ Արթուր Հարությունյանի համակիրների թիվը անցնում էր 600-ից։
Տեսանյութը՝ aravot.am-ի
0 Comments