Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for July 28, 2024

Calendar
July 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
« June
August »

Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Օլիմպիական կոմիտեին՝ «հակաադրբեջանական սադրանքի» առիթով․news.am

Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարարությունը եւ ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը՝ նշելով, որ այս դեմարշի առիթը Օլիմպիական խաղերի հեռարձակման հաղորդավարի` Սենայով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցնելու ժամանակ Հայաստանին ուղղված բարեկամական արտահայտությունն է եղել։

«Անկասկած, հայերը մեր բարեկամներն են, եւ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր եւ հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Մինչդեռ Ադրբեջանում այս հայտարարության պատճառով սկսեցին խոսել «անհարգալից վերաբերմունքի» եւ «Օլիմպիական խարտիայի խախտման» մասին։

«Նամակում ասվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետական ​​հեռուստաալիքի նման անհարգալից վերաբերմունքը Օլիմպիական խարտիայի ակնհայտ խախտում է։ Նման քարոզչությունը հակասում է խաղերի ոգուն եւ ծառայում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ջանքերի ձախողմանը։ Ուստի ՄՕԿ-ին առաջարկվել է վճռական դիրքորոշում ընդունել 2024 թվականի  Փարիզի   Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտի քաղաքականացման դեմ, հրապարակային հայտարարություն անել եւ բողոք ներկայացնել  կառավարությանը, Ֆրանսիայի ազգային օլիմպիական եւ մարզական կոմիտեին, ինչպես նաեւ վերոնշյալ հեռուստաալիքին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

 

 

  • 16:54 / 28 July 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am