Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for September 21, 2024

Calendar
September 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« August
October »

Աշխատանքային վաստակի համարպարգեւատրվել է «ՈՍՄԱՐ» ընկերության տնօրեն Գարիկ Հակոբյանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի եւ արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով, ստացել են կոչումներ եւ դասային աստիճաններ:

Անկախության տոնի առթիվ, ճանապարհաշինության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ երկարամյա արդյունավետ գործունեության համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգեւատրվել է «ՈՍՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գարիկ Հակոբյանը։

«Սրտանց շնորհավորում եմ նաեւ այսօր պետական բարձր պարգեւներ ստացածներին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգեւներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարեւոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգեւները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության եւ գործունեության համար:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգեւն է: Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգեւորել եւ, իհարկե, ոգեւորվել, ինչը նույպես շատ կարեւոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս եւ առաջին հերթին մեր պետության հաջողությունն է:Սա է մեզ միավորում, որովհետեւ մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով»,-նշել է ՀՀ նախագահը իր խոսքում:

Marzer.am-ը շնորհավորում է Գարիկ Հակոբյանին, մաղթում նորանոր բարձունքներ՝ ի բարօրություն Հայաստանի ու Սյունիքի մարզի։

  • 17:52 / 21 September 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am