Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for September 1, 2024

Calendar
September 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« August
October »

«Այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու եւ գնահատելու ձեր առաքելությունը մշակութային կրթության ոլորտում»․ Արտյոմ Հարությունյան

Վաղարշապատի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ, «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար  Արտյոմ Հարությունյանի շնորհավորական ուղերձը՝ գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ․

«Գիտելիքի եւ դպրության սիրելի՛ նվիրյալներ, սիրելի՛ աշակերտներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա առթիվ։

Շնորհավորական խոսքս հատկապես ուզում եմ ուղղել երաժշտական եւ արվեստի ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ աշակերտական կազմին։

Հարգարժան կոլեգանե՛ր, այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու եւ գնահատելու ձեր առաքելությունը մշակութային կրթության ոլորտում։ Ձեր նվիրումը, ջանասիրությունը եւ աշխատանքի մեջ ազնիվ մղումներն է երաշխիքը՝ պետական ինքնությունն ու ազգային դիմագիծը պահպանելու դժվար սակայն պատվաբեր գործում։

Մեզ հաջորդող սերունդներին մենք թողնում ենք հայրենիք կառուցելու կիսատ մնացած ճանապարհը, սակայն որակյալ կրթության միջոցով մենք պարտք ունենք գոնե լուսավորել այդ ուղղին, որի վերջնագիծը անվտանգ, խաղաղ եւ զարգացող հայրենիքն է։

Կրկին շնորհավորելով բոլորիդ, մաղթում եմ սթափ գիտակցություն եւ արդյունավետ աշխատանքային ընթացք, իսկ վերջում խոսքս ավարտում եմ Կոմիտաս Վարդապետի պատգամով՝ ուղղված մեզ բոլորիս՝

«Ուսուցիչ պարոննե՛ր և քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը, դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը»։

  • 16:02 / 01 September 2024

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը

Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, եւ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը:

«Ամառային դպրոց» ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Դավիթ Առաքելյանը հավաստագրեր է շնորհել նաեւ կամավորներին, որոնք «Ամառային դպրոց» 2-րդ ծրագրի շրջանավարտներն են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկշաբաթյա այս դասընթացը երիտասարդների կյանքում կարեւոր դերակատարություն կունենա թե՛ մասնագիտական հետագա կողմնորոշման, թե՛ ավելի ակտիվ ու պատասխանատու քաղաքացի լինելու հարցում:

Որպես վերը նշվածի ապացույց՝ Դավիթ Առաքելյանն ուրախությամբ է ընդգծել այն փաստը, որ նախորդ տարիների «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտները որպես կամավոր մշտապես մասնակցում են Ազգային ժողովի կողմից կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներին եւ հույս հայտնել, որ այս տարվա սաները եւս այս հարցում նախաձեռնող կլինեն:

Ծրագրի իրականացման հարցում Դավիթ Առաքելյանն ընդգծել է ԱԺ աշխատակազմի դերն ու երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին եւ կամավորներին:

«Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է Երեւանի եւ հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաեւ երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ: Ընտրվել է 51 աշակերտ՝ Երեւանից եւ Հայաստանի բոլոր մարզերից:

  • 15:00 / 01 September 2024

Ժամանակակից զարգացող աշխարհում միակ կայուն եւ չարժեզրկվող հարստությունը դա գիտելիքն է․ Գեւորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորոհավորական ուղերձը՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ
Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։

Օրն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների եւ առաջին կուրսեցիների համար, քանի որ այսօրվանից նրանց համար մեկնարկում է սպասումներով լի ուսումնական տարին, որը սկզբանկետն է գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու ճանապարհին: Ուստի, սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթում համբերատար ու հետեւողական ուսումնառություն եւ բարձր առաջադիմություն, իսկ կրթության նվիրյալներին՝ մանկավարժներին ու դասախոսներին, հաջողություններ՝ սերունդների հայեցի դաստիարակության դժվարին եւ շնորհակալ գործում։

Գաղտնիք չէ, որ ժամանակակից զարգացող աշխարհում միակ կայուն եւ չարժեզրկվող հարստությունը դա գիտելիքն է, որով զինված յուրաքանչյուր մարդ կարող է թվացյալ անհնարինը հնարավոր դարձնել։ Կարող եմ ձեզ սեփական օրինակով վստահեցնել, որ գիտելիքը, նպատակասլացությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքն են այն կարեւորագույն գործոնները, որոնցով պայմանավորված են լինելու ձեր վաղվա օրվա բոլոր նվաճումները: Հետեւաբար ճիշտ եւ նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու ստեղծված հնարավորությունները, լավ սովորե՛ք, զարգացե՛ք, կատարելագործվե՛ք եւ դարձե՛ք ձեր նախընտրած մասնագիտության մեջ լավագույնը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա առթիվ եւ հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ»:

  • 12:22 / 01 September 2024

Միասին կառուցենք գիտելիքի եւ հնարավորությունների հասարակություն․ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյան

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը․

 « Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ եւ դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ։

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլեւ շեշտում ենք կրթության կարեւորությունը՝ որպես մեր երկրի ապագայի հիմք ՝ պետականության պահպանման ամենահուսալի երաշխավոր։ Կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլեւ արժեք, որն օգնում է մեզ զարգացնել անհատականությունը, ձեւավորել աշխարհայացք եւ կայացնել կարեւոր որոշումներ:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր աշակերտներին եւ ուսանողներին այս նշանակալի օրվա կապակցությամբ: Թող ուսումնական տարին ձեզ համար դառնա բացահայտումների, հաջողությունների եւ նոր ձեռքբերումների ուղի։ Հիշե՛ք, որ ձեր կրթությունը ձեր ձեռքերում է, եւ գիտելիքը հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացի։

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է առաջին դասարանցիների համար: Հատուկ ջերմությամբ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում եւ ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսեւորման ժամանակաշրջան:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքներ եմ հղում Մեղրի համայնքի նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական եւ արտադպրոցական կրթության ոլորտի բոլոր ուսումնական հաստատությունների մանակավարժներին, աշակերտներին , ուսանողներին եւ սաներին: Հարգելի մանկավարժներ, ձեր աշխատանքը ներկա սերնդի հիմքն է։ Շնորհակալություն ձեր նվիրվածության, ձեր համբերության եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլ նաեւ ոգեշնչում եք մեր երեխաներին ինքնազարգանալ եւ ինքնակատարելագործվել:

Հարգելի՛ ծնողներ, Ձեր աջակցությունն ու հոգատարությունը անգնահատելի է: Շնորհակալ եմ ձեր երեխաների հանդեպ մեծ հավատի, նրանց ուսման եւ անձնական աճի մեջ ձեր օգնության համար: Միասին մենք ստեղծում ենք աջակցող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է հասնել իր ներուժին:

Մեկ անգամ եւս շնորհավորելով գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ միասին կառուցենք գիտելիքի եւ հնարավորությունների հասարակություն, որտեղ կրթությունը հասանելի կլինի յուրաքանչյուր մարդու՝ անկախ հասարակության մեջ նրա դիրքից։

Շնորհավոր Գիտելիքի օր:

  • 12:13 / 01 September 2024

Ուսումնական տարին լինի արգասաբեր, լի հաճելի ակնթարթներով եւ ձեռքբերումներով․ Սիսիան համայնքի ղեկավար

Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի շնորհավորական ուղերձը Դպրության տոնի առթիվ․
«Նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը՝ Սեպտեմբերի 1-ը ձեւավորել է որպես Գիտելիքի եւ դպրության տոն: Ուստի կրթության բնագավառի սիրելի’ աշխատակիցներ, աշակերտներ, ուսանողներ, Շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ:
Սիրելի’ աշակերտներ,
Դուք համարվում եք պետության հենարանը, դաշնակիցն ու բարեկամը եւ մատնանշում եք երկրի ապագան:
Եղե’ք լիահույս, որ սովորելով եւ գիտելիք կուտակելով միայն կարելի է կերտել խոստումնալից ապագա, հասնել բարձունքների եւ նվաճել կյանքի մարտահրավերները:
Ջանք ու եռանդ մի’ խնայեք ձեզ հանդիպած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար:
Մաղթում եմ, որ ուսումնական տարին լինի արգասաբեր, լի հաճելի ակնթարթներով եւ ձեռքբերումներով:
Բոլոր ուսուցիչներին մաղթում են առողջություն, ուժ ու տոկունություն` հայրենանվեր առաքելությունը երկար շարունակելու համար:
Շնորհավոր’ Գիտելիքի եւ դպրության տոնը:
Բարի եւ խաղաղ մեկնարկ ամենքիդ»:

  • 11:58 / 01 September 2024

Անցած տարի ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 դրամ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Գիտելիքի ու դպրության օրվա առիթով․

«Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ,

Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ,

Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի եւ կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու եւ ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը:

Հենց վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր ընկերությունը մեծ աջակցություն եւ հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում եւ այլն) ու 2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ»։

  • 11:45 / 01 September 2024

Գիտելիքն է ամենամեծ ուժն ու զենքը․ Մանվել Փարամազյան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքը Գիտելիքի օրվա առթիվ․

«Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, մանկավարժներ եւ ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ

Գիտելիքի եւ դպրության օրվա` սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։

Գրքի ու գիտելիքի հանդեպ խորը հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը մեր ազգային մտածողության ուրույն դրսեւորումներից է, եւ պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, նպատակների եւ նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ:

Սիրելի դպրոցականներ եւ ուսանողներ, կրթության նկատմամբ մեր ժողովրդի ունեցած դարավոր պաշտամունքը ձեզ պարտավորեցնում է, որպեսզի հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերեք՝ հարստացնելու ձեր ֆիզիկական ու մտավոր ունակությունները՝ մեր համայնքի, մարզի եւ մեր պետության հետագա ամրապնդման ու մեր երկրի վաղվա արժանավոր քաղաքացիները լինելու համար:

Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել մանկության եւ պատանեկության տարիներից սկիզբ առնող ձեր նպատակների եւ երազանքների իրականացումը։ Այս ամենն առավել եւս կարեւորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատն է համարվում հասարակության շարժիչ ուժը եւ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքն է, քանզի գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս, որոնց հղում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները:

Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաեւ բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար մեկնարկվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ:

Հարգարժան ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ եւ միաժամանակ մաղթում անսպառ ուժ եւ եռանդ՝ այս պատասխանատու եւ սուրբ գործում։ Ձեզ է վստահվված կրթելու եւ դպրելու այս հույժ կարեւոր եւ պատասխանատու առաքելությունը, եւ հենց կրթված քաղաքացին է մեր ազգային արժանապատվության, մեր պետականության պահպանման, մեր համայնքների եւ պետության զարգացման ու հզորացման կարեւոր գործոնը, որի երաշխավորը հանդիսանում եք դուք։

Օրվա կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություններ։

Զինվեք նոր գիտելիքներով, որպեսզի դառնաք ավելի ուժեղ, քանի որ գիտելիքն է ամենամեծ ուժն ու զենքը»:

  • 11:37 / 01 September 2024

«Ուր էլ լինենք, գիտելիքն ու կրթությունն են մեզ ուղենշում դեպի կյանք»․ Տիգրան Վանդունց

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը շնորհավորել է բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։

««Լավ է կույր աչքով, քան կույր մտքով...»․ Եղիշեի 1500-ամյա հայրենական իմաստնություն-խորհուրդը առավել քան երբեւէ արդիական է, որովհետեւ ուր էլ լինենք, գիտելիքն ու կրթությունն են մեզ ուղենշում դեպի կյանք․․․

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտության եւ կրթության մշակներ, կրթահարգ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Թող դպրոցական դասերը, բուհական եւ հետբուհական ջանքն ու եռանդը արգասավորվեն մեր կյանքը բովանդակող արդյունավետ աշխատանքով, վաստակով, առողջությամբ ու խաղաղությամբ եւ վերջապես հզոր հայրենիքի կերտմամբ։

Բարի՛ ու հաստատակամ երթ բոլորիս»,-գրել է նա ֆեյսբուքի իր օգտահաշվում։

 

 

  • 11:02 / 01 September 2024

«Վերահաստատում ենք մեր հավատարմությունը հայրենիքին եւ մեր ազգային արժեքներին»․ Առուշ Առուշանյանի շնորհավորական խոսքը

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1֊-ի կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, երբ բացվում են դպրոցների դռները եւ սկսվում է նոր ուսումնական տարին, մենք ոչ միայն տոնում ենք Գիտելիքի օրը, այլեւ վերահաստատում ենք մեր հավատարմությունը հայրենիքին եւ մեր ազգային արժեքներին:

Կրթությունը մեր ազգային անվտանգության հիմնաքարն է: Այն նաեւ զենք է, որով մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր լեզուն, մեր մշակույթը: Յուրաքանչյուր գիրք, որ բացում է հայ աշակերտը, յուրաքանչյուր դաս, որ լսում է հայ ուսանողը, ամրապնդում է մեր հայրենիքի հիմքերը:

Մեր պատմությունը լի է փառահեղ էջերով, որոնք պատմում են մեր նախնիների իմաստության, քաջության եւ նվիրվածության մասին: Այդ պատմությունը պետք է ոգեշնչի մեր երիտասարդությանը՝ դառնալու ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի նվիրված հայրենիքին:

Հայ երիտասարդները մեր ազգի արմատն ու ապագան են: Ուստի, կոչ եմ անում բոլոր աշակերտներին եւ ուսանողներին՝ սովորեք ջանասիրաբար:

Այսօր, երբ աշխարհը լի է մարտահրավերներով, մեր կրթությունը պետք է լինի մեր վահանը եւ սուրը: Վահան՝ պաշտպանելու մեր արժեքները, եւ սուր՝ բացելու նոր ուղիներ դեպի առաջընթաց:

Թող այս ուսումնական տարին լինի նոր նվաճումների տարի: Թող յուրաքանչյուր հայ երիտասարդ դառնա իր հայրենիքի արժանի զավակը, պատրաստ պաշտպանելու եւ զարգացնելու այն:

Շնորհավոր Գիտելիքի օր»:

  • 10:51 / 01 September 2024

Սյունիքում միշտ ենք կարեւորում կրթությունը, այն մյուս բոլոր ոլորտների զարգացման հենքն ու հաջողությունների գրավականը համարում․ Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը Գիտելիքի օրվա առթիվ․

 

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ

Գիտելիքի օրն ավանդաբար խորհրդանշում է երկար ու յուրաքանչյուր մարդու կյանքում կարեւոր ճանապարհի սկիզբը՝ դեպի նոր հնարավորություններ եւ հեռանկարներ:

Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի տոնի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։

Այս օրը սովորողների համար նոր գիտելիքների եւ բացահայտումների ժամանակի, ուսուցիչների համար՝ նոր ձեռքբերումների եւ մանկավարժական հաղթանակների, երեխաների առաջ գիտելիքի հրաշալի աշխարհը կրկին բացելու երջանիկ հնարավորության սկիզբն է։ Իսկ ծնողների համար հպարտության եւ իրենց զավակների ապագայի հետ կապված հույսերը կյանքի կոչելու պահն է:

Սյունիքում միշտ ենք կարեւորում կրթությունը, այն մյուս բոլոր ոլորտների զարգացման հենքն ու հաջողությունների գրավականը համարում։ Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում այն եղել է ու կա մեր հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր ուսումնական հաստատությունները գիտելիքի եւ կրթության արժանավոր կենտրոններ են:

Հպարտանում ենք կրթական ոլորտում թե՛ սովորողների, թե՛ դասավանդողների ձեռքբերումներով ու հաջողություններով, Սյունիքի անունը տարբեր գիտակրթական նախաձեռնություններում հնչեցնելով։ Շարունակե՛ք բարձր պահել մեր մարզի բարի համբավը՝ այս ոլորտում գրանցելով նորանոր նվաճումներ։

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ կրթօջախներ առաջին անգամ ոտք դնող փոքրիկներին, թո՛ղ գիտելիքի լույսը ուսումնական տարվա առաջին իսկ օրվանից գրավիչ լինի նրանց համար՝ լի վառ բացահայտումներով։

Թո՛ղ Սեպտեմբերի 1-ը բոլոր աշակերտներին բազում դրական տպավորություններ, երջանիկ պահեր եւ հաջողություններ բերի։

Բոլոր սովորողներին մաղթում եմ աշխատասիրություն, նպատակասլացություն եւ հետաքրքրասիրություն, իսկ ուսուցիչներին՝ համբերություն, իմաստնություն եւ մասնագիտական ​​ձեռքբերումներ։

Եկե՛ք բոլորս միասին աշխատենք, որ մեր մարզում կրթական գործընթացը որակյալ եւ արդյունավետ լինի: Իսկ գալիք ձեռքբերումների բանալին առկա հզոր ներուժն է՝ հիմնված մանկավարժական փորձված ավանդույթների եւ նորարար գաղափարների մշտական ​​որոնումների վրա։

Թո՛ղ այս տարին յուրաքանչյուրիդ համար խաղաղ, հաջողակ եւ արգասաբեր ընթանա։

Բարի՛ երթ 2024-2025 ուսումնական տարուն»։

  • 10:45 / 01 September 2024

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի. ԿԳՄՍ նախարարը տեսաուղերձ է հղել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենեւին պատահական չէ։

Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես եւ մեր մյուս թանգարանները, նաեւ թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու եւ իմաստավորելու վայրերից մեկը:

Հենց այս միջավայրում է, որ զարգանում են մեր ինքնուրույն միտքը, քննադատական մտածելակերպը, ձեւավորվում ենք մենք՝ որպես քաղաքացի՝ մեր արժեքներով ու դիրքորոշումներով:

Մշակույթն ու արվեստն են, որ բացում են մեր երեւակայության սահմանները, թույլ տալիս երազել, ձեւակերպել մեր երազանքներն ու գնալ դրանց հետեւից: Կրթություն-մշակույթ ամուր կապը ձեւավորելու ենք առաջին դասից մինչեւ ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաեւ միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում:

Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարեւոր բաղադրիչներից է, եւ անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող եւ ստեղծագործող։

Նախատեսում ենք ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու ենք կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում եւ Երեւանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի եւ ցուցադրությունների ներկայացմամբ՝ իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին եւ ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների եւ մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ: Աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով՝ կիրառելով շփման տարբեր հարթակներ:

Դե իսկ սեպտեմբերի 21-ին՝ մեր պետության Անկախության օրը, ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարեւոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը։ Վստահ եմ՝ ցուցադրության վեց ամիսներին յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա այցելելու թանգարան։

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նախընթաց տարիներին, այս ուսումնական տարին եւս մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է:

Բարեփոխումներն իրականացվում են թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում. կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով եւ սարքավորումներով են հագեցվում մեր դպրոցներն ու մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները, արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որն հետագա տարիներին իրագործվելու է՝ դառնալով գիտակրթական նոր միջավայր, որտեղ կսահմանվեն բարձրագույն կրթության նոր չափանիշներ եւ նշաձողեր:

Հանրակրթության պետական չափորոշիչն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում, գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձեւաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ՝ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են: Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ եւ որեւէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների եւ դասախոսների, մեր գիտնականների եւ բուհական կառույցների անմիջական աջակցության:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին եւ առաջին կուրսեցիներին, որոնց համար ուսումնական տարին նաեւ կյանքի նոր փուլի սկիզբ է:

Սովորելն ու ուսումնասիրելը աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից են. սովորե՛ք հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ»,- ասված է ուղերձում։

  • 10:39 / 01 September 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am