Սյունիքում սկսվել է էկոպարեկային ծառայության աշխատակից դառնալ գործընթացը
Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Վթարից փոքր-ինչ խառնված կոռնիձորցի Սուրենը բարի անծանոթին պատմեց իր երազանքների մասին․ հետո պարզվեց՝ անծանոթը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էր
Կոռնիձորի դպրոցի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է դպրոցի աշակերտ Սուրեն Առաքելյանի ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ պատահական հանդիպմանը։
«Նկարում Առաքելյան Սուրենն է։ Սուրենը սովորում է Կոռնիձորի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում։ Տատիկի հետ այցելել էր Կապանում բնակվող հորաքրոջն ու արդեն երթուղայինով տուն էր վերադառնում։Ու հանկարծ վթար։
Սուրենը վախկոտ տղա չէ, բայց իրար էր խառնվել։ Հենց այդպես էլ ասաց անծանոթին, ով մեքենայով կանգ էր առել ու փորձում էր օգնել՝ ինչով կարող է ։ Աստծո կամոք ոչ ոք լրջորեն չէր տուժել,եւ անծանոթի օգնության անկեղծ առաջարկը հենց Սուրենն էլ ընդունեց ու տատի հետ հարմար տեղավորվեց նրա մեքենայում։
Անծանոթը ,ինչպես հետո պարզվեց, ՀՀ Սյունիքի մարզպետն էր՝ հարգարժան Ռոբերտ Ղուկասյանը։
Երեխան վախեցած էր։ Մարզպետը խոսքի բռնվեց նրա հետ,ասաց, որ ինքը կարող է օգնել,որ Սուրենը բացակա չստանա, նույնիսկ երեք օրվա արձակուրդ խոստացավ։
Ոգեւորված Սուրենն արդեն մոռացել էր վթարի մասին եւ անչափ բարի անծանոթին պատմում էր իր դպրոցի ու երազանքների մասին։ Տեղ հասան.Կապանի Տանձավեր գյուղից մարզպետը նրանց Կոռնիձոր գյուղ էր հասցրել։ Զարմացած էին տնեցիները ,ամեն օր չէ, որ նման պաշտոնյաների ենք հանդիպում, հուզված եւ շնորհակալ էր տատը։ Շնորհակալ է Սուրենը եւ շնորհակալ ենք մենք բոլորս՝ Ձեր տված անչափ կարեւոր դասի համար, հարգարժան մարզպետ։
Հարգելի’պարոն Ղուկասյան , Սյունիքի մարզն ի դեմս Ձեզ հուսալի ձեռքերում է ,քանզի դուք կրողն եք մեծագույն պաշտոնի, որի անունն է ՄԱՐԴ։ Աստված պահապան բոլորիս»,-կարդում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջում: