Հայ Rus Eng
  • Politics
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Բաժիններ
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Օմանի տարածքով
19:04 / 01 March 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
18:23 / 01 March 2026
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ
17:44 / 01 March 2026
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել
09:58 / 01 March 2026
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
10:10 / 27 February 2026
Մեծ պահք է․ այն կտեւի 48 օր
11:16 / 16 February 2026
Կառավարող ուժի ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի արդյունքները ամփոփվել են
11:04 / 16 February 2026
Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը կշարունակի պայքարը
10:47 / 16 February 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում․ ԿԸՀ
15:06 / 13 February 2026
Որ ընտրեն կհայտնվեմ առաջին հիսունի մեջ․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
14:35 / 13 February 2026
Աշխատանքային պայմանագրերը կարող են շարունակվել կնքվել ոչ էլեկտրոնային եղանակով
14:15 / 13 February 2026
Կոտայքի մարզի խանութներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել
14:04 / 13 February 2026
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով
13:55 / 13 February 2026
Մեղրիում 99 կտոր հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ
12:10 / 12 February 2026
Ի՞նչ արժեն Հանրային հեռուստաընկերությամբ ու Հանրային ռադիոյովն նախընտրրական քարոզարշավի մեկ րոպեն
11:54 / 12 February 2026
Դատարանը մերժել է Հայ առաքելական սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը
11:38 / 12 February 2026
Ատոմակայանի շահագործման ժամկետը հնարվոր է երկարաձգվի մինչեւ 2046թվականը․ Նիկոլ Փաշինյան
19:58 / 11 February 2026
Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը
19:44 / 11 February 2026
Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի խափանման միջոցը փոխվեց
18:59 / 11 February 2026
Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը․ «Ազատություն» ռադիոկայան
14:51 / 11 February 2026
Day newsfeed
Սյունիքում սկսվել է էկոպարեկային ծառայության աշխատակից դառնալ գործընթացը
Regions 13:26 / 05 November 2024

Էկոպարեկային ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ։
Ծառայության ՀՀ Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասի գլխավոր էկոպարեկի (ծածկագիր՝ 15-1ԷՊԾ-29.3-Գ1-196) պաշտոնը կարող են զբաղեցնել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) և բավարարում են պաշտոնի անձնագրով պաշտոնին ներկայացվող պահանջներին:
Պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

1009-Ն որոշման 3-րդ ձևով սահմանված նորմատիվներին համապատասխան (կցվում է): Ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները թույլատրվում է հանձնել սպորտային համազգեստով և մարզական կոշիկով:

Թեստավորումն անցկացվում է գրավոր: Ծառայության գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում թեստերը ներառում են 40 հարց, որի համար տրամադրվում է 80 րոպե ժամանակ։

Մասնակիցը մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
հոդվածներ՝ 2-5, 27-31, 72-75, 119-124, 140-145, 162-165

Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
հոդվածներ՝ 25-40, 64-79, 85․2-93

ՀՀ Անտառային օրենսգիրք
հոդվածներ՝ 2-10, 16-20, 34-44, 57-61

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
հոդվածներ՝ 4, 101-106, 111-115, 171-175, 192-200, 228-230

ՀՀ Հողային օրենսգիրք
հոդվածներ՝ 3-10, 19-24, 55-60, 75-80, 90-96

ՀՀ Քրեական օրենսգիրք
հոդվածներ՝ 3, 17-20, 385-391

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 4-10, 19-25, 31-35

«Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 3-10, 12-15, 21-25, 30-34

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-8

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 16-19, 22-30

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 10-15, 21-24

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1-5, 13-20, 28-32

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2-9, 17-23, 30-34

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 20-26, 43-45, 53-57

Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց։
Հանձնաժողովը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, համակարգչում նախորոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում հարցատոմս, որոնք ուղղված են.
1) մասնագիտական գիտելիքների ստուգմանը
2) հմտությունների (օրինակ՝ առաջնորդում, վերլուծական մտածողություն, որոշումների կայացում, հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում, փոփոխությունների կառավարում, կոնֆլիկտների կառավարում, ժամանակի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և այլն) ստուգմանը.
3) անձնական որակների բացահայտմանը (աշխատանքային էթիկայի կանոնների իմացություն և այլն):

Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:

Հարցազույցի հարցատոմսի հարցերը բխում են հետևյալ իրավական ակտերի շրջանակից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
ՀՀ Անտառային օրենսգիրք
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
ՀՀ Հողային օրենսգիրք
ՀՀ Քրեական օրենսգիրք
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
«Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենք
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենք
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք
«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք

Մրցույթի ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման փուլը անցկացվելու է՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին՝ Արագածոտնի մարզ, Կարբի համայնք, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 56 շենքում գտնվող ուսումնական կենտրոնում։

Մրցույթի թեստավորման փուլը անցկացվելու է՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։

Մրցույթի հարցազրույցի փուլը անցկացվելու է՝ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը՝ 17։20-ին՝ ք․ Երևան, Արմենակյան 129 հասցեում։

Հիմնական աշխատավարձը 391040 ՀՀ դրամ է:

Աշխատաժամանակի տևողությունը՝ հերթափոխային ծառայություն։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ 010304509 հեռախոսահամարով (հասցե՝ ք․ Երևան, Արմենակյան 129)։

Marzernews-1

Tags Էկոպաչեմ ՇՄՆ Սյունիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Գորիսի ոստիկանության բաժնի համար նոր տուգանային հրապարակ կկառուցվի. պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումը
18:42 / 11 February 2026
Ի՞նչ է կատարվում Վաղարշապատում․armtimes.com
12:27 / 11 February 2026
Գորիսում կանայք ներգրավա՞ծ են թմրամիջոցների ապօրինի իրացման հետ
17:40 / 10 February 2026
Ի՞նչ հարցով է Կապանի ավագանու կառավարող ուժի խմբակցությունը դիմել համայնքի ղեկավարին․ Լավրենտ Ստեփանյան
11:41 / 10 February 2026
Գյումրիում բուք է
20:35 / 27 December 2025
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
13:07 / 15 November 2025
Կանխվել է մազութի հոսքը Ողջի գետ․ կիրականացվի գետի ջրի որակի նախնական գնահատում
12:47 / 17 July 2025

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

Phone Number

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

© 2024 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am