Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for December 8, 2024

Calendar
December 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
 
 
« November
January »

Կիբեռհանցագործությունների և մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարում կարևոր է ինչպես հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, այնպես էլ երկրների միջև համագործակցությունը

Դեկտեմբերի 1-ին ավարտվեց  «ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» յոթամսյա միջազգային ծրագիրը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընդհանուր շահառու են եղել  ՀՀ սահմանամերձ մարզերից  և ԱՊՀ երկրներից հայ և այլազգի շուրջ 350 երիտասարդ (առաջնային և երկրորդային միասին):

Ծրագրի առաջին փուլում ՀՀ մարզերից (Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի) 16-30 տարեկան շուրջ 120 և ԱՊՀ երկրներից  շուրջ 40 երիտասարդ մասնակցել են մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ առցանց դասընթացների,  հաղորդակից դարձել համացանցից ճիշտ օգտվելու կանոններին, սովորել քննադատաբար վերլուծել մեդիա հաղորդագրությունները, ստուգել փաստերն ու չտարածել կեղծ լուրեր, չդառնալ տարատեսակ կիբեռհանցագործությունների ու թվային միջավայրին բնորոշ խարդավանքների զոհ:  Առցանց դասընթացներից հետո ծրագրի շահառու երիտասարդներն ուսումնասիրել են իրենց տարածաշրջաններում թվային միջավայրում առավել հաճախ հանդիպող կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների դեպքերը և պատրաստել զեկույց-հոդվածներ:

Լավագույն  զեկույցները ներկայացվել են «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհացնագործությունները երիտասարդների դիտարկմամբ»  առկա-առցանց ձևաչափով կազմակերպված միջազգային երիտասարդական մեդիա կոնֆերանսին, որի շրջանակում ՀՀ սահմանամերձ մարզերից և ԱՊՀ երկրներից մասնակից երիտասարդները բարձրաձայնել են իրենց կամ իրենց հարազատների, հասակակիցների ու ընկերների հետ պատահած կիբեռհանցագործությունների ու մեդիամանիպուլյացիաների տարբեր դեպքեր, քննարկել դրանցից պաշտպանվելու հնարավոր տարբերակները, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով՝ ձգտելով նպաստել կիբեռհանցագործությունների զոհերի թվի կրճատմանը ՀՀ մարզերում, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություններում: Կոնֆերանսին ներկայացված հոդվածները տեղ են գտել ծրագրի շրջանակում ստեղծված առցանց հարթակում և տեղեկատվական տեսաֆիլմում:

  • 18:19 / 08 December 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am