Արդեն տեղեկացրել ենք, որ ձերբակալվել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ըստ Aravot.am-ի՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ՀՅԴ Հայաստանի Գերագույն անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին ձեռնաշղթայով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա լրագրողներին ասաց. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։
Ըստ նույն աղբյուրի՝ Գերասիմ Վարդանյանն ինքն էր ներկայացել իրավապահներին, որ իրեն ձերբակալեն՝ չունենալով ներկայանալու վերաբերյալ ծանուցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր քննչական կոմիտեն՝ իրականացված քննչական, վարութային, ինչպես նաեւ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին եւ դրա շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին եւ երթերին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով Արարատի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Գ.Վ.-ն նյութապես շահագրգռել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Վ.Դ.-ին եւ վերջինիս օժանդակությամբ գործով դեռեւս չպարզված մի խումբ անձանց:
0 Մեկնաբանություն