Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Գիտելիքի ու դպրության օրվա առիթով․
«Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ,
Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ,
Շնորհավորում ենք Ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Այս բազում մարտահրավերների ժամանակաշրջանում մենք պետք է ապավինենք գիտելիքի եւ կրթության ուժին՝ որպես վերջնանպատակ ունենալով կայացած քաղաքացու եւ ամուր տնտեսական հիմքերով պետության կայացումը:
Հենց վերոնշյալ նպատակներին հասնելու համար մեր ընկերությունը մեծ աջակցություն եւ հոգածություն է ցուցաբերում կրթական բնագավառին (կրթական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավում, ուսման վարձերի փոխհատուցում, լաբորատորիաների հիմնում, բուհերի հետ համագործակցություն, կրթական ֆորմալ-ոչ ֆորմալ ծրագրերի ֆինանսավորում եւ այլն) ու 2023թ․ ընթացքում ԶՊՄԿ-ն կրթական ծրագրերի համար հատկացրել է 759.265 000 մլն ՀՀ դրամ»։
0 Մեկնաբանություն