Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հունիս 13, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հունիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Մայիս
Հուլիս »

ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից․ news.am (տեսանյութ)

Ազգային ժողովի  պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում կարճաժամկետ  ծառայելու մասին օրենքի նախագիծը։ Այն  հեղինակել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նիստի ընթացքում դահլիճ մտան խորհրդարանում  ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու  հայտարարեցին, որ լրագրող Վահե Մակարյանը դուրս գա դահլիճից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է լրագրողի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որպեսզի կարողանար  ներկա լիներ նիստին։

ՊՊԾ աշխատակիցները խնդրեցին, որ լրագրողը դուրս գա ԱԺ շենքից, եթե կամավոր չգնա՝ նրան դուրս կհանեն։

Մինչ լրագրողները ասում էին, որ թույլ չեն տա իրենց գործընկերոջը դուրս հրավիրել, ՊՊԾ աշխատակիցները քարշ տալով Վահե Մակարյանին  դուրս հանեցին ԱԺ շենքից։

  • 13:37 / 13 հունիսի 2025

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանը

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ հունիսի 13-ի առավոտյան ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:

Ըստ որոշ աղբյուրների, այս պահին իրավապագները խուզարկում են Հովիկ Աբրահամյանի տունը։

  • 13:17 / 13 հունիսի 2025

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին (ամփոփ)

Իսրայելի ռազմաօդային ուժերը մինչ այս պահը հինգ հարված են հասցրել Իրանին, հաղորդում է Times of Israel-ը։ Ընդհանուր առմամբ, պաշտոնյան ասել է, որ հարյուրավոր հարվածներ են հասցվել։ Իսրայելական բանակը նախկինում հայտարարել էր, որ հարվածում է իրանական միջուկային օբյեկտներին, ռազմական օբյեկտներին եւ բարձրաստիճան

Իրանը նաեւ նշել է, որ հարվածները ուղղված են եղել ոչ միայն միջուկային օբյեկտներին, այլեւ քաղաքացիական անձանց, սպանելով քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց եւ երեխաների։

 

Պաշտոնյաներ են զոհվել

Իսրայելական հարձակման հետեւանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, հաղորդում են իրանական Mehr եւ Isna գործակալությունները։

Times of Israel-ը նույնպես հայտնում է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։

Բացի այդ, հարվածի հետեւանքով զոհվել են ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ կորպուսի մի քանի այլ բարձրաստիճան սպաներ, ինչպես նաեւ իրանցի միջուկային ֆիզիկոսներ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին եւ Իսլամական ազատ համալսարանի նախագահ Մոհամմադ Մեհդի Թեհրանչին։

 

Տուժել են նաեւ կանայք ու երեխաներ

Թեհրանին իսրայելական հարվածների հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք եւ երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

«Իսրայելական ռեժիմի հարվածի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 50 տուժած։ Նրանցից առնվազն 35-ը կանայք եւ երեխաներ են»,- հայտնել են հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ իսրայելական զինուժը Իրանում հարվածներ է հասցնում տասնյակ թիրախների, որոնք, ըստ ՑԱՀԱԼ-ի, կապված են միջուկային ծրագրի ու զինվորական օբյեկտների հետ։

Նոր նշանակում

Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ԺՊ, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը: «Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար», - ասվում է հաղորդագրության մեջ։

  • 09:42 / 13 հունիսի 2025

Քաղաքական ինտրիգ եկեղեցու շղարշի տակ ․ Սարգիս Յազիչյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ 1903 թվականի ռուսական բռնագրավման համեմատությամբ այսօր Հայաստանի Հանրապետության հետ, առաջին հայացքից կարող է թվալ՝ որպես դասական պատմական անալոգիայի փորձ։ Սակայն իրականում այն ոչ միայն պատմականորեն անտեղի համեմատություն է, այլեւ քաղաքականապես վտանգավոր մանիպուլյացիա՝ իր թաքնագրերով։

1903թ.-ը ≠ 2025թ.-ին

1903 թվականին Հայաստանը որպես պետական միավոր գոյություն չուներ։ Այն մաս էր կազմում Ռուսական կայսրությանը, չուներ ինքնիշխանություն, չուներ միջազգային սուբյեկտայնություն։ Հայ ժողովրդի քաղաքական ինքնագիտակցությունն արտահայտվում էր հիմնականում ազգային կուսակցությունների՝ Դաշնակցության, Հնչակյանների, Ռամկավարների եւ եկեղեցու միջոցով, իսկ պետական ինքնիշխանություն գոյություն չուներ։ Այդ ժամանակվա ընդվզումը՝ ներառյալ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ, եղել է ազգապահպան, ոչ թե իշխանափոխական պայքար։ Իսկ այսօր՝ 2025 թվականին, Հայաստանը՝ Ինքնիշխան, Անկախ, միաժամանակ, Խոցելի Պետություն է՝ միջազգային ճանաչված սահմաններով, ընտրովի իշխանությամբ եւ բաց հանրային դիսկուրսով։

Սահմանադրությունը հստակ տարանջատում է պետությունը եւ եկեղեցին, եւ ամենաքիչը անպատասխանատու է փորձել պատմական բռնագրավման օրինակը գործածել ընդդեմ օրինական իշխանության՝ միայն քաղաքական նպատակներով։ Խոսելով Ռուսաստանի մասին՝ Տեր-Պետրոսյանն ակնարկում է ցարին հաղթահարելու պատմական օրինակը, սակայն մոռանում է մի պարզ եւ ճակատագրական փաստ․ այս անգամ նույն ռուսական պետությունը՝ Պուտին առաջինի ղեկավարությամբ, հոխորտում էր, թե 5 օրում կհասնեն Կիեւ, եւ իրենց «հաղթանակը» կտոնեն ռեստորաններում։ Փաստը, սակայն այն է, որ այդ հայտարարությունից անցել է ավելի քան երեք տարի, եւ ոչ միայն Ռուսաստանը չի կարողացել հասնել Կիեւ, այլ հակառակը՝ Կիեւի անօդաչու սարքերն արդեն բազմիցս հասել են Մոսկվա եւ ապացուցել, որ նոր ժամանակները պահանջում են նոր մտածողություն, ոչ թե նավթալինոտ պատմական ռոմանտիզմ։ Տեր-Պետրոսյանը խուսափում է վեր հանել այն պարզ հարցը, որն իրականում քննարկվում է այսօր․

« ․․․ ի՞նչ պետք է անի եկեղեցին, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է իր ուխտը, զավակ է ունեցել, եւ միաժամանակ շարունակում է պաշտոնավարել»։

Սա է թեման. ո՛չ  եկեղեցու գույքի բռնագրավում, ո՛չ էլ ազգի ջարդ։ Բայց նա դարձյալ վարպետորեն շեղում է ուշադրությունը եւ հող է նախապատրաստում արհեստական լարվածության՝ մոռանալով, որ հենց եկեղեցու հեղինակության փլուզումը սկսվում է ներքին կոռուպցիայից եւ կեղծ բարեպաշտությունից, ոչ թե քննադատությունից։ Սակայն նրա գրառման տողատակում, ինչպես միշտ, կա վտանգ, որին նա մշտապես փափագել է՝ պատմական խռովությունների վերակենդանացում՝ իբր ժողովրդական ճնշմամբ։ Նրա գրեթե բոլոր հրապարակային հայտարարություններն ու ուղերձները հղի են այրունարբու հռետորաբանությամբ։ Այստեղ վտանգն այն է, որ նա հույզերի վրա խաղալով, փորձում է քաղաքական նպատակներով թեժացնել հասարակական մթնոլորտը՝ ակամայ կամ միտումնավոր հրահրելով քաղաքացիական պատերազմ։

  • 09:24 / 13 հունիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am