ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսգիշերն անց ։;բավարարել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու մասին գլխավոր դատախազի դիմումը։
Այդ թեկնածուներն են՝ Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Արթուր Աբրահամյանը, Աշոտ Սահակյանը, Սասուն Բադոյանը։
0 Մեկնաբանություն