Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
Կոնգրեսի շրջանակում Սրբուհի Գալյանն ընտրվել է Կոնգրեսի առաջին փոխնախագահ։
Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման եւ քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։
Այցի շրջանակում նախատեսված են նաեւ մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
0 Մեկնաբանություն