Հունիսի 9-ին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ադրադառնալով Սահմանադրության փոփոխման հանրաքվեին ասաց՝ «հանրաքվեի մասին կխոսենք, երբ դրա մասին խոսելու ժամանակը գա»: Ինչ վերաբերում է ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չկազմելուն, պատգամավորը նկատեց՝ ներկայիս ԱԺ-ի գործող գումարման մեջ ՔՊ-ն չուներ սահմանադրական մեծամասնություն:
«Է, հիմա էլ չունենք, եւ՞»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով լրագրողներին:
Վահագն Ալեքսանյանի խոսքով, Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները: Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու: «Իրենք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ՝ ինչ է լինելու»,-նշեց Ալեքսանյանը։
Այն դիտարկմանը, թե «ընտրատասովշչիկներ ասելով նա վիրավորում է ընդդիմադիր հայացքներով մարդկանց», Ալեքսանյանը չհամաձայնեց:
«Բնավ: Այն քաղաքացին, որը գնացել է ընտրատեղամաս, իր ազատ կամքով քվեարկել է թեկուզ ամենառադիկալ ընդդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ, ու դա մեր քաղաքական հավատամքն է, որ քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով կամ նույնիսկ՝ իր ցանկության կամ տրամադրության»,- ասաց պատգամավորը:
0 Մեկնաբանություն