46 համայնք, 3 ընտրական օր և մեկ հարց՝ ովքե՞ր կտնօրինեն մեր քաղաքների բյուջեներն ու ապագան առաջիկա 5 տարում։ 2026-ի այս աշունը վճռորոշ է դառնալու Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքների համար։ Հանրապետության մարզկենտրոնների մեծ մասում՝ Վանաձոր, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր, Իջևան և ռազմավարական նշանակություն ունեցող խոշոր համայնքներում՝ Գորիս, Մեղրի, Դիլիջան, Ստեփանավան, Մարտունի, Վարդենիս, Արթիկ, Վայք, Ջերմուկ, Ծաղկաձոր, նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնք կա՛մ կամրապնդեն գործող համայնքապետերի դիրքերը, կա՛մ կբերեն ամբողջական իշխանափոխության։ Ի՞նչ սպասել ընտրական այս ալիքից, որո՞նք են լինելու ամենաանզիջում ճակատամարտերը, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «խաչակրաց արշավանք» է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Ու ինչպես ինքն է ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, կոռուպցիոներն էլ, ովքեր հարստացել ու բարգավաճել են պետության հաշվին «յոթը պորտով», պետք է պատասխան տան օրենքի ու արդարադատության առաջ։ Մինչդեռ ոչ բոլորն են անցնում իշխանության արդարադատության մաղով, և բոլորի համար չէ, որ օրենքը հավասար է։ Այս իմաստով տարակուսելի է, որ մի շարք համայնքային իշխանիկներ՝ մերօրյա «բդեշխներ», բազում սկանդալային բացահայտումների ու հրապարակումների ֆոնին անգամ շարունակում են «պլստալ» թավշյա Հայաստանում՝ լուրջ չվերաբերվելով հարուցված քրեական գործերի ու դրանց հետագա ճակատագրի վրա։ Այդպիսի օրինակներից է Աբովյանի՝ նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, և քանի որ ՏԻՄ մարմինների լիազորությունների ժամկետը 5 տարի է, գործող ավագանու և համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի լիազորությունների պաշտոնական ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերին։ Աբովյանի ընտրությունները ներառված են 2026 թվականի աշնանային ընտրական գործընթացների մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։ Սրանով իշխող ուժը հերքել է կուլիսային այն խոսակցությունները, թե հնարավոր է աջակցի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին՝ Գորիսի օրինակով։
Սակայն քաղաքական կուլիսներում ակտիվորեն խոսում են այն մասին, որ Էդուարդ Բաբայանը «լուծել է հարցերը»։ Ամեն դեպքում, իր մտերիմ շրջապատում նա հայտարարել է, որ «առաջինի (Նիկոլ Փաշինյանի) «դաբրոն» ունի» և դրան հասել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ պատգամավոր Արայիկ Հարությունյանի, նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի, նաև ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի «գործուն ջանքերով»։
Մեկ այլ վարկածի համաձայն էլ, ՔՊ-ում պաշտոնապես քննարկվում է Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու հարցը։ Վերջինս Հրազդանի անտառտնտեսության տնօրենն է։ Խոսակցություններ կան, որ ՔՊ-ում երրորդ թեկնածուի շուրջ էլ են ներկուսակցական քննարկումներ ընթանում։ Կմասնակցի՞ ԲՀԿ-ն այս ընտրություններին՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու և կուլակաթափ լինելու փուլում՝ դեռ հայտնի չէ։ ԲՀԿ-ի այլ ներկայացուցչի առաջադրման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, իսկ կուլիսային խոսակցությունները բավական զգուշավոր են։ Աբովյանի քաղաքապետի միլիոնները. որտե՞ղ է ավարտվում հայտարարագիրը, և որտե՞ղ է սկսվում քրեական պատասխանատվությունը Աբովյանում տարիներ շարունակ նույն հարցն է կախված օդում․ ինչպե՞ս կարող է ժամանակին ընդամենը Գագիկ Ծառուկյանի «ախռանիկից» քաղաքապետի աթոռին նստած անձը կարճ ժամանակում կուտակել հսկայական ունեցվածք և տիրապետել միլիոնավոր դրամական միջոցների։
Եթե Հայաստանում հայտարարված է կոռուպցիայի դեմ պայքար, ապա վաղուց պետք է իրավապահների ուշադրության կենտրոնում լիներ հանգամանքը՝ որտեղի՞ց Էդուարդ Բաբայանին 10 անշարժ գույք և միլիոնավոր դրամական միջոցներ։ Պաշտոնը ստանձնելու պահին Էդուարդ Բաբայանի հայտարարագրում նշված է եղել ընդամենը մոտ 371 հազար դրամ եկամուտ։ Միևնույն ժամանակ նրա դրամական միջոցների ցանկում արդեն առկա էին խոշոր գումարներ՝ 101 մլն 235 հազար դրամ, 400 հազար 530 ԱՄՆ դոլար, 100 հազար 540 եվրո, 1 մլն 69 հազար ռուսական ռուբլի։ Պարզ հարց է առաջանում․ ո՞ր օրինական եկամուտներով է ձևավորվել այս կապիտալը։ Ապօրինի առանձնատուն, որը հետո դարձավ «օրինական»։ Մամուլը տարիներ առաջ անդրադարձել էր Բաբայանի Աբովյանի առանձնատան պատմությանը։ Ըստ հրապարակումների՝ 2012–2016 թվականներին կառուցվել է 931.5 քմ բնակելի տուն, 139.1 քմ ավտոտնակ, ինչպես նաև 59.8 քմ պարիսպ՝ առանց անհրաժեշտ իրավական ձևակերպումների։ Սակայն, 2018 թվականի մարտին քաղաքապետարան դիմելուց հետո այդ ամբողջ ինքնակամ կառուցապատումը մեկ գրչի հարվածով օրինականացվել էր համայնքապետի որոշմամբ։ Այսինքն՝ այն, ինչ կառուցվել էր ապօրինի, վարչական որոշմամբ դարձել էր օրինական։ Հարց է առաջանում․ ո՞վ և ինչ իրավական հիմնավորմամբ է օրինականացրել նման ծավալի ինքնակամ շինարարությունը։ Հրապարակումների համաձայն՝ Բաբայանը նաև կառուցապատում էր իրականացրել համայնքին պատկանող հողամասում։ Սակայն, փոխարենը պատասխանատվության ենթարկվելու, կառուցված շինությունը ճանաչվել էր համայնքի սեփականություն, իսկ հետո հենց Բաբայանին տրվել էր այն գնելու նախապատվության իրավունք։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։
0 Մեկնաբանություն