Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային եւ թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաեւ Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ եւ տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, եւ հարձակման փորձերը որեւէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն