2026 թվականի փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաեւ երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։
«Հայկական խորհուրդը» տեղեկացնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված եւ սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարեւոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ։
Քննարկումների ընթացքում հայկական եւ ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձեւավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաեւ փոխըմբռնման եւ վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։
Հայկական կողմի մասնակիցներ
- Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ
- Բորիս Նավասարդյան – Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
- Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ
- Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
- Ռոբերտ Ղեւոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան
- Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
- Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության եւ հարաբերությունների ինստիտուտի փորձագետ
- Ռուբեն Բաբայան – Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Էլեոնորա Սարգսյան – խաղաղության եւ գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող
- Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն
- Տաթեւ Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար
- Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
- Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
- Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
- Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
Ադրբեջանական կողմի մասնակիցներ
- Ֆարհադ Մամեդով - Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն
- Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն
- Քամալա Մամեդովա –1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր
- Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ
- Ֆուադ Աբդուլլաեւ – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ
- Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող
- Զաուր Շիրիեւ – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայիկենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center)
- Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն
- Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնությանկենտրոնի խորհրդատու
- Ռաուֆ Ագամիրզաեւ – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ
- Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ
- Նազրին Ալիեւա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ
- Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ
- Սանան Ռզաեւ – CBC հեռուստաալիքի խմբագիր եւ առաջատար քաղաքական մեկնաբան
- Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ
- Էմին Ալիեւ – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
- Օրխան Բաբաեւ – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից
- Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ
- Ֆուադ Ագամալիեւ – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ
0 Մեկնաբանություն