Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ մայիսի 9-ին Կապանում այցելել է Բաղաբուրջի սարահարթ։ Այստեղ է գտնվում 1941-1945թթ․ Հայրենական պատերազմում զոհված կապանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, ինչպես նաեւ այստեղ ամփոփված են արցախյան բոլոր պատերազմներում նահատակված կապանցի հայորդիները։
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու վերնագրել՝ «հարգանքի տուրք բոլոր նահատակներին»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ Մայիսի 9-ի առիթով ուղերձով է հանդես եկել։ «2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետեւանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։
Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի»,-մասնավորապես նշված ուղերձում։
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն