ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի այցելեց Ճակատեն, Սրաշեն, Շիկահող,Ներքին Հանդ սահմանամերձ գյուղեր։ Նրան ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Երկրի ղեկավարի հանդիպումը բնակիչների հետ ջերմ էր։ Նրանք վարչապետին տեղեկացրին, որ չնայած մարզային իշխանությունն ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ելքեր են գտնում ու լուծում խնդիրները, բայց կան հարցեր որոնք պիտի լուծի կառավարությունը։ Բնակիչները Նիկոլ Փաշինյանին ներկայացրին իրենց հուզող առաջնահերթ հարցերը։
«Խաղաղություն պետք է լինի, սահման լինի, անվտանգություն լինի... էս դրախտ է ախր, բայց պետք է կարողանանք էս դրախտն առաջինը ձեզ համար դրախտ սարքենք, -Շիկահողում բնակիչներին ասաց Փաշինյանը։
Բնակիչները կարեւորեցին գյուղի առաջնային կարիքը՝ ջուրը, առաջարկելով գյուղում ջրամբար կառուցել։ «Պետք է զարգացման ծրագիր լինի, աշխատանք, եկամուտ լինի, դպրոց, մանկապարտեզ լինի, գնացող-եկող լինի, էս ժամանակից մարդը չի սիրում մեկուսացած ապրել»,-նշել է վարչապետը։
Սրաշենում՝քննարկվեց գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու եւ կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը։
Ծավում կառուցվում է նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաեւ հարեւան բնակավայրերի երեխաների համար: Քննարկվեց նաեւ փայտե տնակների փոխարեն կառավարության կողմից իրականացվող՝ 16 մլն դրամի շրջանակում անհատական բնակելի տներ կառուցելու հնարավորությունը:
Ներքին Հանդում խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է, իսկ տանիքների խնդիրը կլուծվի առաջիկայում։ Ներքին Հանդում կայացած հանդիպման մանրամասները՝ տեսանյութում․
How to Share With Just FriendsHow to share with just friends.
Posted by Facebook on Friday, December 5, 2014
0 Մեկնաբանություն