ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ:
Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաեւ վարորդների փաստաթղթերին եւ առողջական վիճակին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորվում է տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում:
0 Մեկնաբանություն