Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի եւ արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով, ստացել են կոչումներ եւ դասային աստիճաններ:
Անկախության տոնի առթիվ, ճանապարհաշինության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ երկարամյա արդյունավետ գործունեության համար «Աշխատանքային վաստակի համար» մեդալով պարգեւատրվել է «ՈՍՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գարիկ Հակոբյանը։
«Սրտանց շնորհավորում եմ նաեւ այսօր պետական բարձր պարգեւներ ստացածներին: Ցանկանում եմ ընդգծել, որ պետական պարգեւներ շնորհելը միայն արարողակարգային միջոցառում չէ, այլ իր մեջ կարեւոր խորհրդանշական իմաստ ունի: Այս պարգեւները նվազագույնն են, որոնցով պետությունն արժանին է մատուցում ձեր աշխատանքի, ձեր ծառայության եւ գործունեության համար:
Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սիրած գործով զբաղվելը, աշխատանքում կատարելագործվելու հնարավորությունն ամենամեծ պարգեւն է: Պետության, իշխանության պարտքն է գնահատել այդ աշխատանքը, ոգեւորել եւ, իհարկե, ոգեւորվել, ինչը նույպես շատ կարեւոր է, քանի որ ձեր նվիրումը, ձեր հաջողությունը բոլորիս եւ առաջին հերթին մեր պետության հաջողությունն է:Սա է մեզ միավորում, որովհետեւ մեր երկրի հաջողությունը պայմանավորված է գիտնականի, արվեստագետի, ուսուցչի, պրոֆեսիոնալ զինվորականի, ոստիկանի, գյուղատնտեսի ու շինարարի աշխատանքով»,-նշել է ՀՀ նախագահը իր խոսքում:
Marzer.am-ը շնորհավորում է Գարիկ Հակոբյանին, մաղթում նորանոր բարձունքներ՝ ի բարօրություն Հայաստանի ու Սյունիքի մարզի։
0 Մեկնաբանություն