Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Տաթեւ-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետեւանքով` բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդին եւ ավտոմեքենայում գտնվող 2 ուղեւորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձեւակերպվել:
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը եւ վարորդն ու 2 ուղեւորները եվրադիտորդներ են:
Վարորդը Ավստրիայի քաղաքացի է, իսկ դիտորդները՝ Լեհաստանի:
0 Մեկնաբանություն