Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է՝ շաբաթ առավոտյան՝ իր գրասենյակում։ Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։
Գերագույն առաջնորդի մահվան մասին նախ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, սակայն Թեհրանը դա հերքել էր։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ օդային հարձակման հետեւանքով, հարվածներ է հասցվել նաեւ Թեհրանի այն թաղամասին, որտեղ գտնվում էր Խամենեիի նստավայրը։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե նա մայրաքաղաքում չէ, հնարավոր է նույնիսկ երկրում չի գտնվում, եւ լիովին անվտանգ է։
Խամենեիի մահվան անուղղակի հաստատում էր նաեւ նրա գլխավոր օգնական Ալի Լարիջանիի հայտարարությունը X հարթակում, որտեղ նա խոստացել էր վրեժխնդիր լինել. «Մենք կստիպենք սիոնիստ հանցագործներին եւ անամոթ ամերիկացիներին զղջալ իրենց գործողությունների համար։ Իրանի քաջարի զինվորներն ու մեծ ժողովուրդը անմոռանալի դաս կտան միջազգային ճնշողներին», - գրել է նա։
0 Մեկնաբանություն