ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը էներգետիկ և անվտանգության հարցերում ընտրում և շարունակելու է ընտրել այլընտրանքներ ու հավասարակշռված մոտեցում։
Ռուսական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին, թե որն է Հայաստանի համար ռուսական գազի այլընտրանքը, Սիմոնյանը նշել է, որ գազ կարելի է ձեռք բերել բոլոր հնարավոր աղբյուրներից։
«Եթե Ռուսաստանը գազ տա՝ կգնենք Ռուսաստանից, եթե Ադրբեջանը տա՝ կգնենք Ադրբեջանից, եթե Իրանը տա՝ կգնենք Իրանից, եթե Թուրքիան հնարավորություն ունենա գազ մատակարարելու՝ կգնենք նաև Թուրքիայից»,– ասել է նա։Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում մի երկրի նկատմամբ ունեցած կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրի նկատմամբ կախվածությամբ։ Նրա խոսքով՝ նպատակը հնարավոր բոլոր աղբյուրներից գազ գնելն է՝ միաժամանակ։
0 Մեկնաբանություն