Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Վարորդական իրավունքից զրկվածների հարցը հասավ Ազգային ժողով
12:37 / 09 հունիսի 2026
Շնորհակալ եմ, Սյունի՛ք․ Ռոբերտ Ղուկասյան
20:00 / 08 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
Քվեարկությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
15:43 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
00:21 / 07 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Ընտրակաշառքի դեմ լայնածավալ գործողություններ՝ անօդաչուների կիրառմամբ
16:29 / 06 հունիսի 2026
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը կաշխատի արտակարգ ռեժիմով
12:34 / 06 հունիսի 2026
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
12:23 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Հայաստանում «լռության օր» է
08:00 / 06 հունիսի 2026
Ձերբակալվել է 7 անձ․ նրանք նախկին պաշտոնյաներ են
01:01 / 06 հունիսի 2026
ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ
12:28 / 28 մայիսի 2026
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց
13:33 / 25 մայիսի 2026
Սամվել Կարապետյանի ճակատագրական հայտարարությունը (տեսանյութ)
13:23 / 25 մայիսի 2026
Ե՞րբ է կայանելու System of a Down ռոք խմբի համերգը Երեւանում
08:15 / 25 մայիսի 2026
Ախալքալաք-Կարս երկաթուղին հասանելի է դարձել հայկական բեռնափոխադրումների համար. Փաշինյան
07:47 / 25 մայիսի 2026
622 հազար դոլար լրտեսության համար․ դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը
17:26 / 23 մայիսի 2026
«Ես  Գրիգորյանին ըսել եմ՝ ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր»․ հերթական բացահայտումը (տեսանյութ)
17:08 / 23 մայիսի 2026
Օրվա լրահոսը
ԿԸՀ ո՞ր քաղաքական ուժերը չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը
Քաղաքական 16:56 / 11 մայիսի 2026

Նախընտրական ծրագրերի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում մայիսի 11-ի դրությամբ առկա տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից (կուսակցություններ և դաշինքներ) միայն 8-ն են ԿԸՀ կայքում հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը։ Այս մասին  տեղեկացնում է «Ականատես» դիտորդական առաքելության Ֆեյսբուքյան էջը։

Թեև նախընտրական ծրագրերի հրապարակումը ԿԸՀ կայքում օրենքով պարտադիր պահանջ չէ, «Ականատես» դիտորդական առաքելությունը ընդգծում է դրա բացառիկ նշանակությունը ժողովրդավարական ընտրությունների համատեքստում, որտեղ նպատակը ոչ միայն իշխանության ձևավորումն է, այլ նաև պետության զարգացման ուղու ընտրությունը՝ գաղափարների, մոտեցումների և ծրագրերի մրցակցության միջոցով։  Այս տեսանկյունից նախընտրական ծրագրերի կազմումն ու հրապարակայնացումը ունի առանցքային դեր մի քանի պատճառներով։

Առաջին՝ ծրագրի բացակայության դեպքում ընտրական գործընթացը հաճախ վերածվում է անձերի, կենսագրությունների կամ փոխադարձ մեղադրանքների մրցակցության։ Մինչդեռ հենց ծրագիրն է այն հիմնական փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս ընտրողին հասկանալ, թե ինչպես է տվյալ քաղաքական ուժը նախատեսում լուծել երկրի անվտանգային, տնտեսական, կրթական և սոցիալական խնդիրները։ Գիտակից ընտրողը ընտրություն է կատարում ոչ թե լոզունգների, այլ հստակ քաղաքական առաջարկների հիման վրա։

Երկրորդ՝ նախընտրական ծրագիրը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ սոցիալական պայմանագիր քաղաքական ուժի և քաղաքացու միջև։ Ընտրվելուց հետո հենց այդ փաստաթուղթն է դառնում այն չափորոշիչը, որի հիման վրա հանրությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը կարող են գնահատել խորհրդարան անցնող ուժերի ու ձևավորվող գործադիր մարմնի գործունեությունը և պահանջել տրված խոստումների կատարումը։ Ծրագրի բացակայությունը փաստացի նվազեցնում է քաղաքական ուժի ինստիտուցիոնալ պատասխանատվությունը։

 Երրորդ՝ ընտրողը պետք է ունենա բավարար ժամանակ՝ տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը ուսումնասիրելու, համեմատելու և վերլուծելու համար։ Հակառակ դեպքում խաթարվում է տեղեկացված որոշում կայացնելու նրա իրավունքը, որը ժողովրդավարական ընտրությունների հիմնարար պայմաններից է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից 11-ը դեռևս չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը։ Այդ քաղաքական ուժերն են՝

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը

Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

Marzernews-1

Թեգեր` Ականատես դիտորդական խումբ նախընտրական ծրագրեր ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները եւ նրանց ընտրատասովշչիկները․ Վահագն Ալեքսանյան
13:00 / 09 հունիսի 2026
Կրեմլը դեռ սպասում է
15:53 / 08 հունիսի 2026
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
15:32 / 08 հունիսի 2026
Քանի՞ ընտրող կա Հայաստանում
21:03 / 06 հունիսի 2026
Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի եւ համոզմունքների թելադրանքով. ՀՀ նախագահ
08:34 / 06 հունիսի 2026
Հայաստանում «լռության օր» է
08:00 / 06 հունիսի 2026
ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաեւ մի քանի տասնյակ ամրացված շրջանները. վարչապետ
12:28 / 28 մայիսի 2026
Օրացույց
Մայիս 2026
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Ապրիլ
Հունիս »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am