Արմեն Դանիելյանը՝ ԲԴԽ անդամ
Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրել Արմեն Դանիելյանին։ Այսօր՝ մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է, որի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի եւ ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի հեռակա «մենամարտը»
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ծննդով կապանցի Մարինա Ղազարյանին՝ հորդորելով նախքան Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալը՝ պահպանել քայլերի հաջորդականությունը։
«Նոյեմբերի 14-ի եւ ապրիլի 30-ի Ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակ, Սյունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանը արդեն երկրորդ անգամ օգտագործելով երկրի բարձրագույն ամբիոնը, խոսում է Սզնակ եւ Դիցմայրի գյուղերի ջրամատակարարման խնդրի մասին՝ գաղափար չունենալով եւ չիմանալով նշյալ խնդիրների լուծմանն ուղղված ո՛չ քայլերի հաջորդականության, ո՛չ առավել եւս իրականացված աշխատանքների մասին:
Ուստի, որպես համայնքի ղեկավար, հարկ եմ համարում տեղեկացնել Մարինա Ղազարյանին, որ մենք լիովին տիրապետում ենք թե՛ քաղաքի, եւ թե՛ 38 գյուղական բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին եւ Ձեր կողմից դրանց մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն բնավ չենք տեսնում։ Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական եւ իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել եւ խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց եւ դրանում հավաստիանալուց հետո միայն պատասխանատվության սլաքները ուղղել Տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
Ի գիտություն ԱԺ պատգամավորին եւ մնացած հետաքրքրվող անձանց՝ ստիպված եմ քայլ առ քայլ ներկայացնել խնդրի լուծման իրական պատկերը.
Հաշվի առնելով սահմանամերձ եւ սահմանամերձ դարձած բնակավայրերի ռազմավարական նշանակությունը, կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը եւ գյուղապահպանության խնդիրը` դեռեւս 2022 թվականին Կապանի համայնքապետարանը նախաձեռնել է Դիցմայրի եւ Սզնակ գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման եւ Սյունիք, Դիցմայրի, Սզնակ, Բարգուշատ գյուղերի ոռոգման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների ավարտից հետո Կապան համայնքի ավագանին 2023 թվականի նոյեմբերի 22-ի N 123-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտերին, այդ թվում՝ վերոնշյալ գյուղերի ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի կառուցման ծրագրերին։
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է
Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող «Freedom House» միջազգային կազմակերպության 2016թ. զեկույցի համաձայն` աշխարհի 195 երկրից 45 տոկոսում մամուլն ազատ է, 30 տոկոսում`մասամբ ազատ, 25 տոկոսում` ոչ ազատ։
Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան եւ Ֆինլանդիան:
Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների եւ լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլեւ դեմոկրատական պետություններում:
Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաեւ մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող «Freedom House» միջազգային կազմակերպության 2016թ. զեկույցի համաձայն` աշխարհի 195 երկրից 45 տոկոսում մամուլն ազատ է, 30 տոկոսում`մասամբ ազատ, 25 տոկոսում` ոչ ազատ։
Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան եւ Ֆինլանդիան:
Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների եւ լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլեւ դեմոկրատական պետություններում:
«Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ»․Անահիտ Մանասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
«Lրատվական համայնքի սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:
Այս օրը եւս մեկ առիթ է խոսելու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարեւորությունը։
Զանգվածային լրատվության միջոցներն առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան հաղորդման մեջ հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարեւորությունը, ինչի մասին է վկայում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ համագործակցությունը։
Պետք է արձանագրեմ, որ մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը։ Այս առումով կարեւոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը եւ լրագրողների անվտանգությունը։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Լրագրողների մասնագիտական իրավաչափ գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք անթույլատրելի է եւ խիստ մտահոգիչ։
Կարեւոր է, որպեսզի պետությունը մշակի եւ գործարկի այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը եւ լրագրողների անվտանգությունը։ Ընդ որում՝ նշված կառուցակարգերը պետք է ուղղված լինեն ինչպես լրագրողների իրավաչափ գործունեությանը չխոչընդոտելուն, այնպես էլ նման խոչընդոտները կանխարգելելուն, դրանց առկայության պարագայում՝ վերացնելուն, դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, այդ թվում՝ պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելուն։
Պակաս կարեւոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման եւ լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ եւ անխոչընդոտ աշխատանքը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ արդյունավետ եւ ստեղծագործ աշխատանք»:
Կիրանցեցիներն ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները.news.am
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ցուցարարները ոստիկանների պահանջով հանել են վրանները եւ փաստացի բացել ճանապարհը, որը փակ էր երկու շաբաթ: Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի եւ Բաղանիսի կողմից: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին գյուղի բնակիչները:
Հիշեցնենք, որ երեկ` վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Դեպքից ժամեր անց բերման եթարկվածներն ազատ էին արձակվել:
ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին: