Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մայիս 20, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մայիս 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
« Ապրիլ
Հունիս »

Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձե՛րդ Վսեմություն,

Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ եւ գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ եւ տոկոնություն։

Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ եւ հարեւան պետությանն ու ժողովրդին»։

  • 09:24 / 20 մայիսի 2024

«Իմ սիրելի Կապան, այս մրցանակը նաեւ քոնն է»․ կապանցի Արմինե Ավետյանը՝ «Կոչումը կին, Ոսկե կոդ-2024» մրցանակակիր (տեսանյութ)

«Վարկանիշ» ընկերությունը ամփոփել է «Կոչումը՝ կին․ոսկե կոդ-2024» մրցանակաբաշխության արդյունքները։ Այն  նվիրված է հայրենիքում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ կանանց, ովքեր շնորհիվ ստեղծագործական մոտեցումների, ձգտման և արարման՝ կյանքի են կոչել բազմաթիվ գաղափարներ։ Մասնավորապես մրցանակի արժանացած կանայք ստեղծել են հայկական բրենդներ՝ ճանաչելի դարձնելով հայկական պրեմիում դասի արտադրանքը հայրենիքի սահմաններից դուրս, տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները։

Այս անգամ մրցանակի արժանացավ «Armine Avetyan's Design Studio»-ի հիմնադիր, կապանցի նկարիչ-դիզայներ Արմինե Ավետյանը։

«Շնորհակալ եմ Հանրային Վարկանիշին «Կոչումը Կին Ոսկե Կոդ 2024» մրցանակին արժանանալու համար  Իմ սիրելի Կապան, սա նաև քո մրցանակն է, քանզի իմ սերը քո հանդեպ ինձ ստիպում է արարել, ստեղծագործել, երազել քո վաղվա պայծառ, խաղաղ եվ բարեկեցիկ ապագայի համար»,-հանդիսավոր արարողությանը նշել է Արմինե Ավետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Marzer.am-ը շնորհավորում է Արմինե Ավետյանին՝ մաղթելով նորանոր ստեղածագործական բարձունքներ։

  • 09:13 / 20 մայիսի 2024

Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով. Mehr

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները, Ադրբեջան կատարած այցից հետո, մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանի նախագահն ու նրա շրջապատը մահացել են ուղղաթիռի հետ տեղի ունեցած վթարից... Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնային շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է մեր երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին. Զոհվածների թվում է նաև Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։

Ավելի վաղ Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին, հայտնել էր, որ կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել, ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է։

  • 08:44 / 20 մայիսի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am