Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Հունիս 28, 2025 օրվա արխիվը

Օրացույց
Հունիս 2025
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Մայիս
Հուլիս »

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ՝ ՀՈԳԵՎՈՐ ԼԵԶՎՈՎ. դարձյալ հայտարարություն, որ հնարավոր է դառնալ քրեաիրավական գործ

Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է՝ խորհրդարանական հանրապետական կառավարման ձեւով։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կատարվել է անցում նախագահական համակարգից խորհրդարանականի։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, գործադիրը՝ վարչապետն ու կառավարությունը, իսկ նախագահը, որ ընտրվում է խորհրդարանի կողմից, ունի խորհրդանշական եւ ներկայացուցչական լիազորություններ։

Հայաստանը իրավական պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայության սկզբունքը եւ պաշտպանվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Երկիրը ժողովրդավարական է, եւ ոչ ոք՝ անկախ իր քաղաքական, կրոնական կամ ֆինանսական դիրքից, իրավունք չունի կանգնելու օրենքից վեր։ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները երաշխավորված են պետական եւ դատական համակարգերի միջոցով։

Հայաստանում կրոնական կազմակերպությունները, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առանձնացված են պետությունից՝ համաձայն Սահմանադրության 17-րդ հոդվածի։  Սակայն՝ Հայ Առաքելական եկեղեցին ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ շնորհիվ նրա պատմական եւ հոգեւոր ավանդույթի։ Սահմանադրությունը հաստատում է եկեղեցու դերը՝ հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի եւ հավատքի պահպանման գործում։ Միեւնույն ժամանակ, բոլոր կրոնական կազմակերպություններն՝ անկախ իրենց նշանակությունից, գործում են օրենքի ներքո եւ ունեն իրավահավասար կարգավիճակ։

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Հայ Առաքելական եկեղեցու վարչական կենտրոնը, գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրում՝ որպես իրավաբանական անձ։

  • ՀՎՀՀ՝ 04703401, Գրանցման համարը՝173.54868, Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գրանցման օր՝ 07.12.2011

Սա  Սուրբ Էջմիածինը գործում է ՀՀ օրենքների ներքո՝ ինչպես ցանկացած հասարակական, կրոնական կամ բարեգործական կազմակերպություն՝ իրավահավասարության սկզբունքով։

  • 22:36 / 28 հունիսի 2025

Նիկոլ Փաշինյանը վետո է դնում «պարականոն» բառապաշարի վրա, նաեւ առաջարկի կոչ անում

Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։

Հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։

Շնորհակալ եմ»,- գրել է  Նիկոլ Փաշինյանը:

  • 12:25 / 28 հունիսի 2025

Անդրանիկ Սիմոնյանը՝ ԱԱԾ պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

  • 11:56 / 28 հունիսի 2025

Միքայել Սրբազանը կալանավորվեց

Քիչ առաջ |Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նրա տեսակցությունները․ Սրբազանին հանդիպելու իրավունք ունեն մերձավոր ազգականներն ու պաշտպանները։

Ըստ պաշտպան Արա Զահորաբյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխելու են Նուբարաշեն ՔԿՀ։

Դատարանի որոշումը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան։

  • 08:55 / 28 հունիսի 2025

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am