86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ փետրվարի 11-ին Ազգային ժողովն ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու ու կատարելու ՀՀ-ի առջեւ ունեցած իրենց պարտքը։
Ըստ այդմ, 27-37 տարեկան Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամավոր վերադառնալով հայրենիք եւ ընտրելով առաջարկված հինգ տարբերակներից մեկը։
Առաջին տարբերակը թույլ է տալիս ծառայել 24 ամիս, երկրորդը՝ ծառայել 1 տարի 6 ամիս եւ բյուջե վճարել 2,5 մլն դրամ, երրորդը՝ ծառայել կես տարի եւ վճարել 5 մլն դրամ, չորրորդը՝ ծառայել մեկ ամիս եւ վճարել 10 մլն դրամ, իսկ հինգերորդ տարբերակը՝ բյուջե վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես չծառայել։
0 Մեկնաբանություն