Այսօր` մայիսի 28-ին Հայաստան է ուղարկվել երկու վագոն կարբամիդ՝ 126 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաեւ մեկ վագոն ալյուր՝ 67 տոննա:
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկաձավար:
Ադրբեջանից Հայաստան տարանցման հետ մեկտեղ՝ արտահանվում են նաեւ նավթամթերքներ։
Արդեն ներմուծվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ռեգուլար» եւ 2955 տոննա «պրեմիում» տեսակի բենզին։
0 Մեկնաբանություն