2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին գրանցված «Բոլորին դեմ եմ» կուսակցության համամասնական ցուցակի 31- ից 86- րդ հորիզոնականների թեկնածուները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Գրանցված համամասնական 87 թեկնածուների ցուցակից մնացել է 37 հոգի։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը News.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք նախապատրասվում էին այս փուլին։ «Մեր նպատակը իշխանության գալը չէ, այլ Ազգային ժողովում ներկայացված լինելը։ Կարող է ավելի շատ մարդիկ դուրս գան, ընթացքում էլի մարդիկ դուրս կգան»,-մասնավորապես ասել է նա։
0 Մեկնաբանություն