Օրերս, Երեւանի Drop-In կենտրոնում «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի աութրիչի ծառայություններ մատուցող Գագիկ Մեհրաբյանի նախաձեռնությամբ անցկացվեց տեղեկատվական դասընթաց։ Դասընթացը նվիրված էր ՄԻԱՎ-ի կանխարգելման նորարարություններին, հեպատիտների դեմ պայքարին եւ առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Այս մասին տեղեկացնում է «Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ի կայքը։
Մասնակիցներին ներկայացվեցին ոլորտի վերջին զարգացումները՝ ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Քննարկվեցին կարեւոր ծառայություններ, որոնց մասին շատերը դեռեւս չունեն բավարար տեղեկատվություն կամ ունեն սխալ պատկերացումներ։
Դասընթացը ոչ միայն գիտելիքի փոխանցման հարթակ էր, այլեւ բաց քննարկման, հարցերի բարձրացման եւ փորձի փոխանակման հնարավորություն։ Մասնակիցները ստացան պարզ ու կիրառելի տեղեկություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են իրենք կամ իրենց շրջապատը օգտվել այս ծառայություններից։
«Դիգնիթի» Մարդասիրական ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել առողջության մասին իրազեկվածությունը, ապահովել խոցելի խմբերի պաշտպանությունը եւ վերացնել տեղեկատվական խոչընդոտները։
Գիտե՞ս արդյոք, որ՝
- ՄԻԱՎ-ի Նախակոնտակտային Կանխարգելումը (PrEP) Հայաստանում հասանելի է ոչ միայն ամենօրյա ընդունման եղանակով, այլեւ իրավիճակային՝ «2+1+1» սխեմայով - ԱՆՎՃԱՐ
- ՄԻԱՎ-ի Հետկոնտակտային Կանխարգելումը (PEP) հնարավոր է ստանալ ցանկացած ժամի՝ եթե դիմես հավանական վարակումից հետո մինչեւ 72 ժամվա ընթացքում - ԱՆՎՃԱՐ
- Հեպատիտ C-ի բուժումը իրականացվում է անվճար՝ պետական ծրագրի շրջանակում
- Հեպատիտ B-ի դեմ պատվաստումը հասանելի եւ անվճար է
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։
0 Մեկնաբանություն